Skip to content Skip to footer

Ամփոփում ենք IDAHOBIT շաբաթը

Ավարտվեց այս տարվա IDAHOBIT շաբաթը՝ նվիրված Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան։ Այս տարի IDAHOBIT շաբաթվա շրջանակներում Փինքի կողմից իրականացված գործողությունները…

Մեկնարկում է IDAHOBIT շաբաթը

Այսօրվանից մեկնարկում է IDAHOBIT շաբաթը։ Այն միջոցառումների և արշավների շարք է, որոնք ուղղված են Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան։ Շաբաթվա…

Ամփոփելով IDAHOBIT շաբաթը

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Փինքը նշեց սեռականության բազմազանությունը խորհրդանշող IDAHOBIT շաբաթը։ Շաբաթվա ընթացքում իրականացվեցին տարատեսակ միջոցառումներ, որոնք ուղղված էին սեռական կողմնորոշման…

IDAHOBIT-ի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում

Մայիսի 17-ին՝ IDAHOBIT շաբաթվա շրջանակներում, տեղի ունեցավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների կողմից կազմակերպված «Անպատժելիության 10 տարին» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց…

IDAHOBIT-ի պատմությունը Հայաստանում

Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն Է (IDAHOBIT)։ Փինքը սկսած 2010թ․-ից միջոցառումներ է կազմակերպել IDAHOBIT-ի շրջանակներում։ Սկսեցինք Ծիածան ֆլեշմոբով,…

Մշակութային բազմազանության օրն ամփոփում ենք «Քվիրանտին» մրցույթը և հայտարարում հաղթողներին

Փինքը «Քվիրանտին» առցանց-մրցույթը որոշել է ամփոփել «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը»՝ մայիսի 21-ին։ Այն ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային տոն է,…

«Քվիրանտին» առցանց ցուցահանդես

«Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ IDAHOBIT-ին, որը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին։ Ներկայացնում ենք…

Կհրապարակվի Փինքի տարեկան զեկույցը

  Ինչպես գիտեք՝ Փինքը յուրաքանչյուր տարի հրապարակում է Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց, որում ներկայացվում են ընթացիկ տարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ…

«Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ IDAHOT-ին, որը նշվում է յուրաքանչյուր տարի…

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները նշում են ԼԳԲՏ մարդկանց օրը

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մայիսի 17-ին հյուրընկալել էր Փինք Արմենիայի նախագահ Նվարդ Մարգարյանին և գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանին։ Նրանք մասնակցել են դեսպանատան շենքի վրա ԼԳԲՏ անձանց խորհրդանշող ծիածան դրոշի բարձրացմանը։ Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան համերաշխություն է հայտնել աշխարհի ԼԳԲՏ անձանց՝ նշելով․ «ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները մարդու իրավունքներ են և մարդու իրավուքները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ են։ Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների ու բազմազանության նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավունքների հավասարությունը և խտրականության, քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը: Մեր համերաշխությունն ենք հայտնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են հանուն ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատիվ ու ազատ ապրելու հիմնարար իրավունքների: Այս առիթով, ի նշան վերոնշյալ օրվա` Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը»: Օրվան է անդրադարձել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը՝ Ֆեյսբուքի էջում դնելով ծիածան դրոշի նկարը և տարածելով դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հայտարարությունը․ «Այսօր՝ մայիսի 17-ին նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Դաշնային կառավարությունն իր հետևողական ջանքերն է ներդնում ընդդեմ աշխարհում ԼԳԲՏԻ անձանց դեմ խտրականության: Մարդու իրավունքները ներառում են սեռական ազատ կողմնորոշման իրավունքը: Գերմանիայում լեսբիների, միասեռականների, երկսեռականների, տրանսսեռականների և ինտերսեռականների իրավահավասարության երկար և դժվարին գործընթաց է տեղի ունեցել: Ոչ միայն իրավականորեն է ապահովվել այս իրավահավասարությունը, այլ այն նաև հարստացրել է մեր հասարակությունը: Իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերում հանդուրժողականությանն ու խտրականության բացառմանը»,- ասված է դեսպանի հայտարարությունում։ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մայիսի 16-ին հանդիպել էր Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստների հետ, իսկ մայիսի 17-ին ուղերձ է հղել՝ կոչ անելով հարգել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները՝ ասելով․ «Ամենաուժեղ, ամենաանվտանգ և ամենաբարեկեցիկ հասարակությունները նրանք են, որոնցում բոլոր քաղաքացիները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որում բոլոր քաղաքացիները, ներառյալ ԼԳԲՏ անձինք, կարող են լիարժեք և ակտիվ դեր ունենալ հասարակության մեջ։ Յուրաքանչյուր անձ պետք է ունենա հավասար հնարավորություն կյանքում։ Ոչ ոք չպետք է առերեսվի խտրականության անարդար օրենքների, քաղաքականության և գործունեության արդյունքում։ Ոչ ոք չպետք է ենթարկվի խտրականության հիմքով ատելության խոսքերի, բռնության կամ ոտնձգության։ Փոքրամասնություն կազմող խմբերի ներկայացուցիչները պետք է ունենան հավասար հնարավորություններ քաղաքական և հասարակական կյանքում մասնակցություն ունենալու համար, այդ թվում ` առաջնորդող և ազդեցիկ պաշտոններում»։ ԱՄՆ դեսպանատունը ևս միացել է՝ Ֆեյսբուքի էջի հետնանկարում դնելով ծիածան դրոշի նկարը։

Նշում ենք հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի օրը

2005թ․ սկսած մայիսի 17-ին աշխարհում նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որի նպատակն է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունները, բռնությունները և ճնշումների մասին իրազեկումն ամբողջ աշխարհում։ Դրա համար իրականացվում են մի շարք միջոցառումներ, որպեսզի բարձրացվի ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը՝ հանրային միջոցառումներով, լրատվամիջոցների հետ շփման, պետական պաշտոնյաների հետ քննարկումների, քաղաքացիական հասարակության ներգրավվման և այլ միջոցներով։ Մայիսի 17-ն է ընտրվել նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարը, քանի որ 1990թ․ այդ օրն է հոմոսեքսուալությունը հանվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից։ 2009թ․ օրվա անվանն ավելացվել է նաև տրանսֆոբիայի դեմ պայքարը, իսկ 2015թ․՝ բիֆոբիայի։ Այժմ օրվա ամբողջական անունն է՝ հոմոֆոբիայի, տրանսֆոնիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր։ Հայաստանում մայիսի 17-ը սկսել են նշել 2010թ․՝ Կասկադում գունավոր փուչիկներ բաց թողնելով (Ծիածան ֆլեշմոբ)։ Տարիների ընթացքում ընդլայնվել են միջոցառումները, սակայն այս տարի հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փինք Արմենիան հանրային միջոցառումներ չի անի, բայց առցանց հարթակում մայիսի 14-21-ը կհրապարակի մի շարք տեսանյութեր և հոդվածներ։
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial