Skip to content Skip to footer

Տեղի ունեցավ «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպումը

Հուլիսի 28-30-ը անցկացվել է ԼԳԲՏ թեմաների վերաբերյալ «Շրջահայաց լուսաբանում» լրագրողների հետ աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ժամանակ անցկացվեց սեռականության դասընթաց, ներկայացվեց ԼԳԲՏ անձանց մասին տարածված…

ՏՎԽ կարծիքը Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչների գործի վերաբերյալ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է կարծիք` Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչ ընդդեմ «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի գործի վերաբերյալ: Գործի հանգամանքները 17.05.2014թ-ին www.Iravunk.com առցանց լրատվական…

Մամուլի ազատության համաշխարհային օր

wpfd-logoԱրդեն 21 տարի է, որ մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում: 1993 թվականի հռչակագրի ընդունումից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։ Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրն է, որին միացել են ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում էլ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է «Մամուլի ազատության» զեկույցը, որում երկրներն, ըստ մաուլի ազատության կարգավիճակի, բաժանված են 5 խմբերի՝ վտանգավոր վիճակ, բարդ վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բավարար վիճակ, լավ վիճակ։ Մամուլի ազատության ցուցանիշով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, վատագույնը՝ Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը: 2014 թվականի տվյալներով Հայաստանը 180 երրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: Մամուլի ազատության օրը առիթ է տեղեկացնելու քաղաքացիներին մամուլի ազատության նկատմամբ բռնությունների մասին, հիշեցում, որ աշխարհի տասնյակ երկրներում հրատարակությունները գրաքննվում, տուգանվում, կասեցվում և փակվում են, իսկ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները հալածվում են, հարձակման են ենթարկվում, կալանավորվում և նույնիսկ սպանվում են: Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ամեն տարի տրվում է լրագրողական եվրոպական մրցանակը, որը օրվա միջոցառումների մասն է կազմում: Միջազգային անկախ լրագրողների ժյուրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլյերմո Կանո մամուլի ազատության 2014 թվականի մրցանակակիր է ճանաչել թուրք հետաքննող լրագրող Ահմետ Շիկին: Շիկը խոսքի ազատության եռանդուն պաշտպան է և իր աշխատանքը նվիրել է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարումների դատապարմանը: Ամեն տարի մամուլի ազատության օրվա համար ընտրվում է որոշակի թեմա: 2014 թվականին Մամուլի ազատության օրվա թեման է «Մամուլի ազատությունը ավելի լավ ապագայի համար. ձևավորելով 2015-ի զարգացման օրակարգը»: [:] 
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial