Skip to content Skip to footer

«Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի զեկույցը` ԼԳԲՏԻ անձանց և կանանց իրավունքների մասով

Հայաստանում խտրականության բոլոր ձևերի արգելման մասին օրինագծի ընդունման գործընթացը կասեցվել է, իսկ այն դրույթները, որտեղ հատուկ նշված էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության արգելքը, հանվել է, ասված է «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպության 2014/2015թթ. տարեկան զեկույցում: Խտրականության դեմ օրենքի նախագիծը պատրաստվել էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդ աշխատանքները դադարեցվեցին, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նշված է զեկույցում: Հաշվետվությունում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ բարեհաճ «Դի-Այ-Ուայ» բարի պայթեցմանը: Մասնավորապես ասվում է, որ բարը հրկիզած երկու երիտասարդներին 2013թ. հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել (Արամեհ և Համբիկ Խաբազյան եղբայրները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի խմբ.): Չնայած մեղավոր եղբայրները խոստովանել էին, որ իրենք բարի վրա էին հարձակվել հոմոֆոբ շարժառիթներով, սակայն 2013թ. հոկտեմբերին նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել: Կանանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նոյեմբերի 5-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ դատական նիստից հետո` դատարանի դահլիճից դուրս գալուց սպառնալիքներ ու վիրավորանքներ են տեղացել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների և կանանց իրավունքների այլ պաշտպանների նկատմամբ: 2013թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը անանուն սպառնալիքներ է ստացել, այն բանից հետո, երբ իրենք կոչ էին արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Տարվա վերջի դրությամբ տեղի ունեցած դեպքերի առիթով ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, նշված է զեկույցում:
«ԻԼԳԱ Եվրոպայի 2014 թվականի «Ծիածան Եվրոպա» փաթեթը ցույց է տալիս, որ չնայած ԼԳԲՏԻ անձանց իրավունքներն թեև ձեռք են բերել մեծ տեսանելիություն ողջ Եվրոպայում, իրական օրենսդրական առումով, այնուամենայնիվ քաղաքական և սոցիալական փոփոխությունները զգալիորեն տարբերվում են մի երկրից մյուսը մեծ մասամբ կախված հասարակության կողմից ընդունված լինելու մակարդակից, քաղաքական առաջնորդությունից և քաղաքական կամքից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ուժեղ լինելուց տվյալ երկրում»: - Գաբի Կալեխա, ԻԼԳԱ Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ:
armenia_score_sheet_2014Ամեն տարի մայիս ամսին ԻԼԳԱ Եվրոպան (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց Եվրոպական տարածաշրջանային ասոցացիա) թողարկում է իր «Ծիածան Եվրոպա» հրապարակումը` նշելու Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը:«Ծիածան Եվրոպա» քարտեզը և ցուցիչը միջոց է` ցույց տալու ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս) մարդկանց իրավունքների իրավիճակը եվրոպական երկրներում: Այն գնահատում է, թե ինչպիսին է ԼԳԲՏԻ մարդկանց համար կյանքը Եվրոպական յուրաքանչյուր երկրում` ընգրկելով խտրականության, ընտանիքի ճանաչման, ատելության կոչերի ու ատելության հիմքով հանցագործությունների, գենդերային ինքնության ընդունման, հավաքների, միավորումների և արտահայտման ազատության և ապաստանի մասին օրենքները: «Ծիածան Եվրոպա» քարտեզն արտացոլում է եվրոպական 49 երկրների օրենսդրությունը և քաղաքականությունը, որոնք ունեն անմիջական ազդեցություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման վրա: Քարտեզը ցույց է տալիս իրավիճակը յուրաքանչյուր երկրում և մատնանշում է միավորը 0-100% սանղակի վրա: Գունային սանդղակը ցույց է տալիս երկրները, որոնք ԼԳԲՏԻ անձանց իրավունքների օրենսդրական լիարժեք հարգանքին հասնելու ճանապարհին են (կանաչ) և որոնք դեռևս հետ են մնում (կարմիր): Ամենաբարձր արժեքները գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, որտեղ ընդհանուր միավորները տատանվում են 70-82%-ի սահմաններում: Եվրոպական 49 երկրներից 34-ում (ներառյալ Եվրոպական Միության անդամ 14 երկրներում) այդ ցուցանիշը 50%-ից ցածր է: Եվրոպական Միության համար ընդհանուր միավորը 32% է: Հայստանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Հայսատանին հաջորդում են Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրավիճակն ամենավատն է: Կովկասում իր բարձր միավորով առանձնանում է Վրաստանը` 26%:[:]

«Ծիածան Եվրոպա». գույներն արտացոլում են, թե ինչպիսին է կյանքը ԼԳԲՏԻ անձանց համար

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial