Skip to content Skip to footer

Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր

ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով…

Որոշ իրավապաշտպան կազմակերպությունների աշխատողներ առաջարկում են «բուժել» ԼԳԲՏ անձանց. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականությունը բացասաբար է ազդել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների ու առողջապահության ծառայության հասանելիության վրա, ասված է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում` հրապարակված 2015թ. հունիսի 25-ին: Հաշվետվությունում նշված է, որ խտրականության դեմ պայքարի օրենքները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնությանը հետ չեն առնչվում. «Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ , որոնք կօգնեին ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ կանխակալ դրդապատճառներով գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս», - նկատել են գերատեսչությունում` ավելացնելով, որ հասարակությունը նույնասեռականությունը համարում է հիվանդություն: Վկայակոչելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» իրականացրած հետազոտությունը, որը վերաբերում էր փաստաբանների, բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և ուսուցիչների շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքին, զեկույցում ասվում է, որ 500 հարցվածներից 45%-ը նույնասեռականությունը համարում է հիվանդություն (այդ թվում` բժիշկների 57 և բուժքույրերի 47%-ը), իսկ 12%-ը` այն համարում է անբարոյականություն: Հղում անելով մեկ այլ ՀԿ-ի (անունը նշված չէ) հարցմանը, ուշադրություն է դարձվում իրավապաշտպան կազմակերպություններում աշխատողների իրազեկվածության ցածր մակարդակի վրա, ինչպես նաև շեշտվում, որ հարցվածներից ոմանք նույնասեռականությունը դիտարկում են հիվանդություն և ԼԳԲՏ մարդկանց օգնելու լավագույն տարբերակը համարում` «բուժվելը»: ԶԼՄ-ների մասով պետքարոտւղարությունն ընդգծել է իշխանամետ լրատվամիջոցների գեյերի դեմ քարոզչության իրականացումը, մասնավորապես` անդրադարձել է «Իրավունք» թերթի գործին: Ուսումնասիրության մեջ անդրադարձ կա նաև բանակի հետ կապված խնդիրներին: Ասվում է, որ «ակնհայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ ենթադրաբար առաջնորդվելով այն մտահոգություններով, որ նրանք կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի համազորայինների կողմից»: Ըստ զեկույցի, բանակից ազատումը հիմնավորվում էր հոգենյարդաբանական հետազոտման բժշկական եզրակացությամբ առ այն, որ անձի մոտ կա հոգեկան խանգարում և այս մասին նշում էր կատարվում անձնական գործում, որը խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում: Նշվում է, որ զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ են եղել: Պետքարտուղարությունը հիշատակել է նաև «ՓԻՆՔ Արմենիա»-ի 2013թ. զեկույցը` անդրադառնալով հաշվետվությունում արձանագրված դեպքերին:

Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում

Դեպքերը և արձագանքները Տարեկան հաշվետվություն 2012թ. «Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում` դեպքերը և արձագանքները» հաշվետվությունը կազմվում է ամեն տարի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և…