Skip to content Skip to footer

Հրապարակում ենք իրավախախտումների տարեկան զեկույց

2019 թ. սկիզբ դրեց այնպիսի իրադարձությունների, որոնք հետագայում պետք է փոփոխություններ մտցնեին հասարակությունների փոխհարաբերություններում, աշխատանքի կազմակերպման ձևերում, ողջամիտ հիմք հանդիսանային մարդու այնպիսի էական…

Փինքի տարեկան պլանավորումը

Մենք նոր տարին սկսեցինք տարեկան պլանավորումով՝ չնայած վերջին ժամանակաշրջանում առկա խոչնդոտներին: Մեր թիմը ունեցավ հնարավորություն վերլուծել կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը, ինչպես նաև՝ պլանավորել…

Պլանավորեցինք կազմակերպության այս տարվա աշխատանքները

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն յուրաքանչյուր տարվա սկզբին իրականացնում է կազմակերպության տարեկան աշխատանքների պլանավորում: Այն կազմակերպվում է Փինքի գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու և ռազմավարական պլանով…

Տեղի ունեցավ Փինքի տարեկան պլանավորումը

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր առջև դրված խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ լուծելու և նախանշված նպատակներն իրագործելու համար յուրաքանչյուր տարին սկսում է կազմակերպության աշխատանքների պլանավորումով, որի ժամանակ քննարկվում են կազմակերպության գործունեությունը, քաղաքականությունները և ռազմավարությունը։ Այս տարվա պլանավորումը տեղի ունեցավ հունվարի 7-ից 10-ը, որին մասնակցեց կազմակերպության հիմնական աշխատակազմը։ Պետք է նշել, որ այն անցկացվում էր կազմակերպության արդեն նոր նախագահի՝ Լիլիթ Ավետիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր թիմին միացած ևս մեկ նոր աշխատակցի մասնակցությամբ։ Քառօրյա պլանավորման ընթացքում ամփոփվեցին 2018 թվականին իրականացված աշխատանքներն ու միջոցառումները, կազմակերպության գրանցած հաջողություններն ու բացթողումները, պլանավորվեցին կազմակերպության կողմից 2019 թվականին կատարվելիք գործողությունները՝ ըստ ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև քննարկվեցին Փինքի աշխատանքները կարգավորող քաղաքականությունները։ ԼԳԲՏ անձանց արտահայտած կարիքների հիման վրա պլանավորվեցին համայնքային զարգացման հետագա գործողությունները։ Մատնանշվեց Փինքի գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և ջատագովության գործում։ Մասնագետները ներկայացրեցին խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի, ընտանեկան բռնության դեպքերը, միջազգային և ներպատական իրավակարգավորումները և այլ հիմնահարցեր։

Տարին սկսում ենք նշանակալի փոփոխություններով

Նոր տարին սկսում ենք մի շարք զգալի փոփոխություններով․ մենք այսուհետ պաշտոնապես հանդես ենք գալու հանրության շրջանում առավել հայտնի «Փինք» անվանումով, քանի որ կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Փինք» իրավապաշտպան ՀԿ և այլևս չի կրում նախկին՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվանումը։ Միևնույն ժամանակ, մեր կանոնադրությամբ, որպես մեր շահառուներ արդեն հստակ նշվում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս) անձինք, նրանց ընտանիքի անդամները, համախոհները, ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող անձինք։ Կանոնադրության մեջ նաև նշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող մեր ծառայությունների մասին, որոնք ներառում են իրավական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություններ՝ անձանց սեռով, գենդերով, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ և/կամ արտահայտմամբ և այլ հատկանիշներից պայմանավորված խտրականությունից, ատելության խոսքից և ատելության հիմքով կատարված հանցագործություններից տուժած անձանց։ Այս հանգամանքը եզակի է ՀՀ-ում գոյություն ունեցող իրավապայմաններում և գործող ՀԿ-ների շրջանում, քանի որ պետական մարմինները ամեն կերպ խուսափում են նշված խմբերի մասին իրավական/պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում կատարելուց։ Կազմակերպությունն այս տարի ընտրել է նոր նախագահի։ Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահն ընտրվում է անդամների ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով: Նախորդ նախագահ Նվարդ Մարգարյանի նախագահության տարիները կարելի է, իրավամբ, համարել կազմակերպության գործունեության համար ծաղկուն ժամանակաշրջան, և մենք մեր խորին երախտագիտությունն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում նրան իր երկար տարիների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի համար։ Իսկ Փինքի նոր նախագահն է Լիլիթ Ավետիսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է Փինքում, կարողացել իր աշխատասիրության ու մասնագիտական բարձր գիտելիքների, մարդկային հատկանիշների շնորհիվ արժանանալ կազմակերպության անդամների, աշխատակիցների, գործընկերների, համախոհների, և ընդհանրապես, ողջ համայնքի վստահությանն ու հարգանքին։ Լիլիթ Ավետսիյանը համակարգել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ԼԳԲՏ համայնքի զարգացման ու կազմակերպության համար, այլև մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մաղթում ենք նրան նորանոր վերելքներ։

Ծնունդդ շնորհավոր, Փի’նք

Սիրելիներ, Փինք Արմենիան 11 տարեկան է, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս՝ կազմակերպության անդամներին, խորհրդին, աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր- բոլոր այն մարդկանց, որոնց…

Մեր նոր տարբերանշանի քամինգ աութը

Մեր սիրելի աջակիցներ, շահառուներ և համախոհներ, մենք սկսում ենք մեր կազմակերպության վերաբրենդավորումը, և դուք մեր աշխատանքում կնկատեք որոշ փոփոխություններ ու առաջխաղացում: Սկսում ենք նոր տարբերանշանից, որը ջանասիրաբար ստեղծել և մեզ է նվիրել Ֆրանսուա Սվանեպոլը: Իհարկե, մեզ համար դժվար է հրաժեշտ տալ մեր հին տարբերանշանին, որը շողշողում էր տարբեր նյութերի վրա ու որը տասնամյա ահռելի պատմություն է պարունակում իր մեջ, բայց ժամանակն է հրաժարվել անցյալի կարմիր ժապավենից և սև ջրաներկից ու նոր ժամանակաշրջանը շարունակել ավելի գունավոր ու պայծառ գույներով: Մենք շարունակելու ենք հզորացնել Հայաստանի ԼԳԲՏ համայնքը, պաշտպանել մարդու իրավունքներն ու խթանել դրական փոփոխությունները, և հասարակությանն իրազեկել սեռականության, մարդու իրավունքների և այլ հարցերի վերաբերյալ: Եվ, ինչպես միշտ, մեզնով հետաքրքրվողներին կտեղեկացնենք մեր նոր ծրագրերի, հաջողությունների ու առաջընթացի մասին: Եղեք մեր կողքին ու դիմավորեք՝ մեր նոր լոգոն, որը ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 11-ին, ազնվանալու՝ քամինգ աութի օրը:

Ներկայացվել է Հայաստանում «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը» զեկույցը

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում թեմայով կլոր-սեղան քննարկում։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար Ադամ Սթեֆանը բացման խոսքում…

Զեկույց․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը, 2017թ․

«ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, 2017թ.» զեկույցն ամփոփում է 2017թ. Փինք Արմենիայի արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ անցկացրած հարցազրույցների արձանագրությունները,…

Տեղի ունեցավ Փինքի տարեկան ժողովը

Հունվարի 18-ից 20-ը տեղի ունեցավ Փինք Արմենիայի տարեկան ժողովը, որին մասնակցեց կազմակերպության ողջ անձնակազմը։ Երեք օրվա ընթացքում քննարկվեց և վերանայվեց կազմակերպության ռազմավարությունը, ամփոփվեց 2017թ․…

Փինքը նշեց 10-ամյակը ու իր լավագույն աջակիցներին մրցանակ շնորհեց

Դեկտեմբերի 20-ին նշեցինք Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) 10-ամյակը։ Միջոցառմանը տեղադրել էինք 10 սեղան, որոնց վրա, ըստ տարիների, ներկայացված էր Փինքի գործունեությունը, թե որ տարում ինչ է արվել ու ինչերի միջով է անցել կազմակերպությունը։ Ծնունդի ժամանակ Փինքի համար դրամահավաք էինք կազմակերպել, իսկ հագանակողներին նվերներ հանձվեցին՝ պոստերներ, գրքեր, «Ինչպես դու» ամսագրի համարներից, կախազարդ, «Լսիր ինձ» ֆիլմի սկավառակ։ Բացի դա, ծնունդին մրցանակներ հանձնվեցին Փինքի աջակիցներին։ Եվ այսպես, Փինքի լավագույն աջակից մրցանակին արժանացան՝ Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, որը կազմակերպության հիմնադրման օրից աջակցում է Փինքին։   Գրիգոր Սիմոնյանը, որը դեռ 2002թ․-ից, երբ հոմոսեքսուալ հարաբերությունները քրեորեն պատժելի էին, Հայաստանից ու սփյուռքից համախմբեց ԼԳԲՏ մարդկանց՝ հիմք դնելով Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը։   Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, որի «Մենակության շտամպը» լուսանկարչական գիրքը պատկերում է տրանս սեքս աշխատողների կյանքն ու խնդիրները։   Ռեժիսոր Գագիկ Ղազարէն՝ 10 ԼԳԲՏ մարդկանց մասին «Լսիր ինձ։ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը նկարելու համար։   Միկա Արտյանը, որը 2006թ․ վարում է Unzipped Gay Armenia բլոգը ու աշխարհին ներկայացնում Հայաստանում ԼԳԲՏ անձանց խնդիրները։   Լրագրող Արաքս Մամուլյանը՝ ԼԳԲՏ անձանց խնդիրներին անդրադառնալու համար։   Իրավաբան Վահան Բուռնազյանը, որը տարիներ ի վեր իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև իր մեծ գրադարանով է կիսվել Փինքի հետ։   Իրավապաշտպան, լուսահոգի Միքայել Դանիելյանը, որը Հայաստանում առաջիններից էր, որ սկսեց զբաղվել ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մեծ դեր ունի Փինքի զարգացման հարցում։   Շնորհակալություն բոլոր ներկաներին, որ եկան կիսելու մեր ուրախությունը։ Իսկ հիմա շարժվենք միասին դեպի նոր տասնամյակ։

Փինքի նախագահ Նվարդ Մարգարյանի խոսքը՝ 10-ամյակի առիթով

Բարի օր բոլորին, Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Փինք Արմենիայի թիմի անունից  ջերմ շնորհավորանքների և մաղթանքների համար։ Փինք Արմենիայի հինադրման և գործունեության 10 ամյակը կարևորագույն պահ է մեզ  բոլորիս համար։ Իհարկե, առաջին հերթին մենք նշում ենք մեր ծննդյան տարեդարձը, ինչպես նաև հիշում այն ճանապարհը, որով կազմակերպությունն անցել է , այն բոլոր հաջողություններն ու խոչընդոտները, որոնք մեզ ավելի փորձառու և հզոր են դարձրել։ Փինքի անցած 10 տարիներից յուրաքանչյուրը, հիրավի, կարելի է անվանել փոփոխության տարի։ Այդ փոփոխություններից յուրաքանչյուրը շատ կարևոր է թե՛ մեզ՝ կազմակերպության աշխատակիցներիս, թե՛ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքի համար։ Սա դեռ չի նշանակում, որ փոփոխությունները բավարար են։ Ավելին, Փինքը շարունակելու է հիմնվել այդ փոփոխությունների վրա և շարունակել իր աշխատանքը, որովհետև սա լավագույն առիթն է մեզ համար ոչ միայն նայելու դեպի հետ՝ մեր անցած ճանաարհին, այլ նաև առաջ՝ դեպի մեր առաքելությունն ու տեսլականը։ Մեր գործունեության հիմքում մշտապես ընկած են եղել մեր արժեքները, փոփոխության հասնելու ցանկությունն ու հավատը, ինչպես նաև կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի, անդամի, ինչպես նաև կամավորի ներդրած ջանքերը ամենաանիրատեսական մտքերը իրականություն դարձնելու համար։ Ինձ համար հատկապես կարևոր է տեսնելը, որ կազմակերպությունն օր օրի աճում է, կազմակերպության անդամների կարողությունները զարգանում են րոպե առ րոպե, ինչպես նաև անցյալ տարիների կուտակած փորձը հնարավորություն է տալիս մեզ լինել ավելի ճկուն և առավել արդյունավետ ձևով արձագանքել յուրաքանչյուր դեպքի, և որ այս ամենը մեր առօրյան է և ընթանում է զուգահեռաբար։ Մեր գործընկերները, ընկերները, ինչպես նաև ծանոթ բարեկամենրը մեզ շատ հաճախ են հարցրել, թե ինչպես է պատահել, որ մենք մոտիվացված ենք մնացել այս 10 տարիների ընթացքում։ Այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է մեզ համար․ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու արժանապատիվ ապրելու և ինքնադրսևորվելու իրավունքը մեր հասարակությունում, յուրաքանչյուր անհատի լինելն այնպիսին, ինչպիսին կա։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս, հատկապես Փինք Արմենիայի թիմին, խորհրդի անդամներին, ինչպես նաև կազմակերպության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին և կամավորներին, ինչպես նաև, իհարկե, շնորհակալություն հայտնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատացել և աջակցել են կազմակերպությանը։ Միասին դեպի մի նոր տասնամյակ։ Նվարդ Մարգարյան

Կարողությունների զարգացման դասընթացներ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար

Սեպտեմբերին Փինքը կազմակերպել էր կարողությունների զարգացման մի շարք դասընթացներ և աշխատանքային հանդիպումներ Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և համախոհների համար։ Առաջին դասընթացի նպատակն էր զարգացնել…

Տեղի է ունեցել ԼԳԲՏ ամենամյա ֆորումը

Հուլիսի 14-16-ը Աղվերանում տեղի ունեցավ ամենամյա «Ծիածան» ԼԳԲՏ 3-րդ ֆորումը։ Ֆորումի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և աջակիցները քննարկեցին Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախերի հարցերը…

Ներկայացվեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի զեկույցը

Հունիսի 29-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում․ 2016» զեկույցի ներկայացումը և քննարկումը։ Հանդիպման բանախոսներն էին Փինք Արմենիայի…

Տարեկան զեկույց. ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը 2016թ.

2016թ. սկսվեց ԼԳԲՏ ակտիվիսների ծեծով, սակայն իրավախախտներն այդպես էլ չբացահայտվեցին և մեղավորներին պատասխանատվության չենթարկվեցին: Թեև տարվա ընթացքում նկատելի էին շոշափելի դրական փոփոխություններ,…