Skip to content Skip to footer

Կամավորություն

pins and bracelets«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր շեշտադրումներից մեկը միշտ եղել է և մնում է կամավորների հետ աշխատանքը: Արդեն ավանդույթ դարձած կամավորների հետ հանդիպումները` անցած ամիսների աշխատանքները ամփոփելով, առաջիկա անելիքները քննարկելով, այս տարի ևս անմասն չմնացին կազմակերպության օրակարգից: Սեպտեմբերի 9-ին և 11-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ավելի քան 20 կամավորների: Ոմանք արդեն մի քանի տարվա կամավորական փորձ ունեին ՓԻՆՔ-ում, մյուսները` համեմատաբար նորեկներ էին: Հաճելի էր, որ մեր կամավորական ընտանիքի շարքերը ցանկություն ունեին համալրել նաև ոլորտում առաջին քայլեր կատարողները: Հանդիպումների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, կազմակերպության գործունեությանը և նորություններին, մեր` ինչպես միջազգային,այնպես էլ ազգային 50-ից ավել կամավորների կատարած աշխատանքներին: Միջոցառման ժամանակ ՓԻՆՔ-ն իր առավել ակտիվ և նվիրված կամավորներին շնորհակալգրեր հանձնեց` նվիրված աշխատանքի և կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրումն ունենալու համար: 5 հետաքրքիր փաստ կամավորության մասին
  • Աշխարհում կամավորների թվով առաջին երեք պետություններն են` Նորվեգիան (բնակչության 57%-ը), Լյուքսեմբուրգը (բնակչության 55%-ը) և Կամերունը (բնակչության 53%-ը):
  • Կամավորների 70% մասնակցել է չվարձատրվող աշխատանքների` կյանքի, մարդկանց և աշխատանքի մասին իրենց պատկերացումները վերանայելու նպատակով:
  • Հարավային Կորեայում կամավորության տնտեսական արժեքը մեկ տարում 2 միլլիարդ ԱՄՆ դոլար է կազմում:
  • 1998թ.ին ԱՄՆ-ում կամավորական գործունեությամբ է զբաղվել ավելի քան 109 միլլիոն չափահաս բնակիչ:
  • Ճապոնիայի բնակչության 26%-ը կամավորության փորձ ունի: Նրանց 48%-ը կարծում է, որ կամավորական աշխատանքը նպաստում է անձնային աճին և հասարակության զարգացմանը:

Հետազոտվիր և վերահսկիր առողջությունդ

Do you know your HIV status?Ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ի հետազոտության միջազգային օր: Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորության մասին: Օրվա նշանաբանն է «Հետազոտվի´ր և վերահսկի´ր առողջությունդ»: Ի՞նչու է կարևոր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը: Այն տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայություն վերաբերյալ, որն էլ հայտնաբերվում է լաբորատոր հետազոտության միջոցով: ՄԻԱՎ-ով ապրող մարդը երկար ժամանակ կարող է չիմանալ իր կարգավիճակի մասին, եթե առողջության հետ կապված խնդիրներ չունենա (այս շրջանը կարող է տևել միջինում 8-10 տարի): ՄԻԱՎ-ի հետազոտության շնորհիվ հնարավոր է վաղ շրջանում ախտորոշել վարակի առկայությունը, իսկ ժամանակին սկսված բուժումը կարող է երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը: ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկությունը կարևոր է նաև վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից: 2012թ. դրությամբ աշխարհում 35,3 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, իսկ ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,6մլն մարդ. նրանցից 91 հազարը մեր տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կետրոնական Ասիա): 1988թ. մինչև 2014թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700 (www.armaids.am): Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու բուժումն անվճար է, այն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հավելյալ տեղեկատվություն կամ կանխարգելիչ միջոցներ ստանալու համար կարող եք դիմել Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: Կան նաև այլ կազմակերպություններ, որոնք աշխատում ենք առավել վտանգի ենթարկվող բնակչության հետ, ինչպես նաև երկու ճանաչված կազմակերպություններ, ինչպիսիք են Իրական աշխարհ, իրական մարդիկ և Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ-ները տրամադրում են նշանակալի աջակցություն և խնամք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:[:]

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր

IDAHO_Logo-hyՄայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսացել ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար: Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, օրինապահ մարմիններ, առողջապահական ու կրթական հաստատություններ, զանգվածային լրատվության միջոցներ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, եկեղեցի և այլն: Գրեթե յուրաքանչյուր միջավայր մեր հասարակության մեջ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և բռնության կիրառման վայր է: ՀՀ-ում հանրության 72.1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ (հետազոտություն): Հասարակության մեջ առկա հոմոֆոբիայի մեծ ցուցանիշը, պետական պաշտոնյաների ատելություն և անհանդուրժողականություն տարածող կոչերը և նրանց կողմից ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների արդարացումը երկրում ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, ինչպես նաև շարունակաբար նպաստում են ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների աճին, որոնք վտանգում են ժողովրդավարության իրացման գործընթացները, ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Անպատժելիությունը, պետականորեն խրախուսվող անհանդուրժողականությունը և խտրականությունը, ծայրահեղ և այլամերժ անօրինական դրսևորումներն իրականում պառակտում են հասարակությունը, սպառնում հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սույն հայտարարությամբ մենք ևս մեկ անգամ փոխանցում ենք մեր խիստ մտահոգությունն ու հիասթափությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում չեն հարգվում և չեն ապահովվում հասարակության մաս կազմող ԼԳԲՏ մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Դեռ ավելին, պետական մակարդակով ստեղծվում են «բարենպաստ պայմաններ» ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքներիոտնահարումների, բռնության խրախուսման և հանցագործությունների կատարման համար: Վերոնշյալ խնդրի առիթով խնդրում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած իրենց լիազորությունները և պարտավորությունները, ինչպես նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր` ապահովելու ՀՀ-ում ապրող ԼԳԲՏ մարդկանց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը, կանխելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն, ինչպես նաև նման ոտնձգության քարոզ, կոչ և խրախուսում: Հայաստանի Հանրապետությունում, որպես սոցիալական և իրավական պետություն, պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:[:]

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում: Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:

Արդյունավետ շաբաթ Սթոունվոլի հետ

PINK and Stonewall UKՓԻՆՔ-ը նախաձեռնել էր իր 2014-201622. Ռազմավարական պլանավորումը 2013թ-ի վերջից: Այնուհետև, այս տարի փետրվարի 17-21 տեղի ունեցավ մեկ այլ աշխատանքային հանդիպում  Մեծ Բրիտանիայի Սթոունվոլ կազմակերպության ներկայացուցիչների՝ կազմակերպության տնօրենի տեղակալ Քերոլայն Էլիսի և ավագ միջազգային պատասխանատու Ջասմին Օ’Քոնորի մասնակցությամբ, ովքեր եկել էին ՓԻՆՔ` օգնելու ամփոփելու կազմակերպության ռազմավարությունը: Հանդիպումն իրականացվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Սթոունվոլը լեսբուհի, գեյ և բիսեքսուալ անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում և աշխատում է այլ կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով և ապահովելով գեյ, լեսբուհի և բիսեքսուալ մարդկանց հավասարությունը, կարիքները դպրոցում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակությունում: Սթոունվոլը նաև աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրում ավելի քան 650 կազմակերպությունների: Սթոունվոլը ոգեշնչող կազմակերպություն է, որն անցել է երկար ճանապարհ՝ սկսած 1989 թվականի հոդված 28-ի դեմ պայքարից (հոդված 28-ը տեղական Կառավարական որոշում էր՝ սպառնալիք պարունակող օրենսդրական հոդված՝ նախագծված կանխարգելելու այսպես կոչված «նույնասեռականության տարածումը» դպրոցներում), ձևավորել է  համագործակցություն՝ խորհրդարանից դուրս այլ կազմակերպությունների հետ` հասցեագրելու գեյ, լեսբուհի և բիսեքսուալ մարդկանց իրավունքները և կարիքները լայն հանրությունում: Լինելով և գալով տարբեր մշակութային միջավայրից, Քերոլայնը և Ջասմինը, միայն իրենց փորձի մասին չէին պատմում ԼԳԲ մարդկանց հետ աշխատանքի մասին, այլ նաև օգնում էին մեզ բացահայտել, հնարավորություն էին տալիս աշխատակազմին և կամավորներին հասնել մեր իրական ներուժին և սահմանել իրականացվող աշխատանքների առաջնահերթությունները: Մի շաբաթ տևած սեմինարի ընթացքում Սթոունվոլը և ՓԻՆՔ-ը աշխատել են կազմակերպության ռազմավարության վրա, այն տարրերի վրա, որոնք կնպաստեն Հայաստանում ԼԳԲՏ շարժման և համայնքի հզորացմանը: Նախօրոք վերլուծած լինելով իրական և հնարավոր համախոհներին, ոլորտները, որտեղ համախոհները կարող են առավել օգտակար լինել՝ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին համայնքի անդամները, համախոհները և ՓԻՆՔ-ի աշխատակազմը: Հանդիպումը հնարավորություն տվեց սահմանելու, թե ինչ ճանապարհներով համախոհները կարող են և պատրաստ են նպաստել կազմակերպության գործունեությանը և ավելի լայն շարժմանը, ինչ են ակնկալում մեզնից՝ որպես կազմակերպություն, և ինչ ակնկալիքներ ունենք մենք մեր համախոհներից: Ամեն ինչ հնարավո՛ր է: Նվիված և լավ ծրագրավորված աշխատանքային ծրագիրը կարող են իրական դարձնել այն: Սա այն միտքն է, որին հանգեցինք իրականացված առաջադրանքներից  մեկի ընթացքում: Պատկերացնելով կատարյալ իրավիճակ, երբ հաշվի չենք առնում ոչ մի դժվարություն նպատակին հասնելու համար, և զարգացնելով գործողությունների շարքն ու ակնկալվող արդյունքները, այնուհետև այդ շարքից առանձնացնելով ինչն է առավել իրատեսական՝ եզրակացնում ենք, որ ժամանակը կբերի փոփոխության, եթե շատ ջանքեր ներդրվեն տվյալ ժամանակահատվածում: Շնորհակալություն Սթոունվոլին մեզ ոգեշնչելու և զորակցելու համար այն գործին, որ մենք իարկանացնում ենք, մատնանշելու, որ ՓԻՆՔ-ն ունի տոնելու շատ առիթներ ու ձեռքբերումներ:

Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում

Դեպքերը և արձագանքները Տարեկան հաշվետվություն 2012թ. «Ատելության հիմքով կատարված հանցագործությունները ԵԱՀԿ տարածաշրջանում` դեպքերը և արձագանքները» հաշվետվությունը կազմվում է ամեն տարի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և…

Սոցիալական հզորացում և կրթություն

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպությունը (ՓԻՆՔ Արմենիա) մեկնարկել է «Սոցիալական հզորացում և կրթություն» նոր ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի…

Խաղաղությունը սկսվում է ժպիտով

Ոչ բոլորս կարող ենք անել մեծ գործեր: Բայց մենք կարող ենք փոքր գործերն անել մեծ սիրով: Բարի խոսքերը կարող են լինել կարճ, իսկ ասելը` հեշտ, բայց նրանց արձագանքները իսկապես անվերջ են: Մայր Թերեզա
Եկեք արձագանքենք բարի խոսքը և մաղթենք միմյանց խաղաղություն և սեր, եկեք աշխատենք միասին Հայաստանում և աշխարհում դրական փոփոխությունների, զարգացման և արդարության հասնելու համար, եկեք այս երկիրը դարձնենք ավելի լավ տեղ բոլորի համար: Ամեն լավ բան է, որ դուք անում եք կանդրադառնա ձեզ մի օր, դարձեք փոփոխության մասը և օգնեք ուրիշներին ձեր շուրջը: Մաղթում ենք ձեզ շատ երջանիկ և բարենպաստ Նոր Տարի:
Ամենը ինչ անում եք կյանքում կլինի աննշան ... բայց շատ կարևոր է, որ անում եք այն: Մահաթմա Գանդի

Նոր ժամանակաշրջանի սկիզբ

Դեկտեմբերի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն նշում էր կազմակերպության 5-ամյակը` «Նոր ժամանակաշրջանի սկիզբը» խորագրով: 2007թ-ը դարձավ այն տարին, երբ երեք խանդավառ երիտասարդներ որոշում կայացրին ստեղծել կազմակերպություն, որը դժվար ճանապարհ պետք է անցներ` իրականացնելու այն աշխատանքը, որը դեռևս այդ մասշտաբով չէր իրականացվել Հայաստանում: 2007թ-ի դեկտեմբերի 14-ին, ստացանալով գրանցման վկայականը, հասկացանք, որ հետ ճանապարհ այլևս չկա. ՓԻՆՔ-ը պետք է իր մեծ ներդրումն ունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության կերտման համար: Ամեն տարի կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերն ու միջոցառումները ավելացել են, համալրվել է աշխատակազմը տարբեր մասնագետներով: Ստեղծման օրվանից կամակերպության աշխատանքներին իրենց ակտիվ մանակցություն են ունեցել երիտասարդ կամավորներ, իսկ 2010թ-ից մեր աշխատանքներում ներգրավվել են նաև միջազգային կամավորներ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Սլովակիայից և այլն: Տարիների աշխատանքի արդյունքում ՓԻՆՔ-ը ներգրավվել է տեղական և միջազգային կարևոր ցանցերի աշխատանքներում և այսօր արդեն միացյալ ծրագրեր է իրականացնում ոլորտում փորձառու կազմակերպությունների հետ: ՓԻՆՔ-ը հանդիսանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի», «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի», «Մարդու իրավունքների տան» հիմնադիր անդամներից մեկը:   Ողջ այս ընթացքում մեզ ֆինանսական աջակցություն են տրամադրել բազմաթիվ դոնոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ կրթատեղեկատվական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում, իրականացրել սեռավարակների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր: Առանձնահատուկ դեր ունի մեր կազմակերպության հիմնման և առաջընթացի հարցում Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, որի շնորհիվ ստեղծվել է «Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնը Երևանում և տարածել մեր աշխատանքները Հայաստանի մարզերում: Մեզ համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությունը հանդիսանում է անկյունաքարային: Կազմակերպության հիմանդրումը ինքնին նպատակ է հետապնդել հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները: Կազմակերպության գործունեության հինգ բուռն տարիների ընթացքում անցած ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել. բազմաթիվ դժվարություններ, որոնց մենք հանդիպեցինք այդ տարիների ընթացքում մշտապես իրենց հետ նոր հարցեր և մտահոգություններ էին բերում: Սակայն պատասխանն ակնհայտ է. «Այն ամենն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»,- ինչպես կասեր ֆրիդրիխ Նիցշեն: Եվ ահա եկել է նոր ժամանակաշրջանի սկիզբը` արժևորելու անցածի փորձառություններն ու հաջողությունները, ինչպես նաև հիմք դնելու նոր գործողությունների և ապագա պլանների: Մենք արդեն սկսել ենք Հայաստանում հակախտրական օրենսդրություն ունենալու ջատագովության գործընթացը, և մոտ ապագայում մեր ծրագրերում կներառվի նաև շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման բաղադրիչը: Թող որ այս օրը դառնա ուրախությունների և ձեռքբերումների տոն և շարունակությունը արդեն իսկ հասած  հաջողությունների: