Skip to content Skip to footer

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում: Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:

Նշանավոր հայերն ի պաշտպանություն ԼԳԲՏ անձանց Հայաստանում

Հայտնի հայերըՍփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երեւանում: «Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը: Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Հայտարարությունը ներկայացնում է նրանց միահամուռ նվիրվածությունը մարդու իրավունքներին և Հայաստանի քաղաքացիական հասարակության ծնունդ առնող շարժումներին: Այլ մանրամասների համար կարդացեք նաև. ԱԳԼԱ Նյու-Յորքի հայտարարությունն ընդդեմ «քարոզչության» օրենքի ներկայացմանը https://aglany.org/2013/10/28/statement-against-armenian-police-proposal/ Ամնեսթին փաստագրել է համատարած բռնություն Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ (անգլերեն) https://www.pinknews.co.uk/2013/08/22/amnesty-documents-widespread-harassment-of-armenias-lgbt-community/ Հյուման Ռայթս Վոթչի նամակը ՀՀ Նախագահին` նույնասեռականության դեմ ներկայացված օրինագծի վերաբերյալ (անգլերեն) https://www.hrw.org/news/2013/10/18/letter-armenian-president-regarding-proposal-anti-lgbt-legislation

Հայտարարություն

Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից: Նենսի Ագաբյան Միկա Արթյան Առլեն Ավագյան Պիտեր Բալակյան Անտոնի Բարսամյան Դեյվիդ Բարսամյան Եվա Բեգլարյան Քրիս Բոհջալյան Մելիսա Բոյաջյան Դիանա Տեր-Հովանեսյան Ատոմ Էգոյան Դահիլա Էլսայեդ Հուրի Գյուդելեքյան Վիգեն Գվիկյան Նոնի Հոգրոգյան Արիս Ջանիգյան Նինա Խաչադուրյան Նիշան Կազազյան Արսինե Խանջյան Դավիդ Խերդյան Նենսի Գրիգորյան Միշելին Ահարոնյան Մարկոմ Նիրի Մելքոնյան Արթուր Ներսեսյան Ջոան Աղաջանյան Քուին Արամ Սարոյան Սերժ Թանկյան Սկաուտ Թուֆանկջյան Հրագ Վարդանյան

ԱԳԼԱ Նյու-Յորքի հայտարարությունն ընդդեմ «քարոզչության» օրենքի ներկայացմանը

ԱԳԼԱ Նյու-Յորք, 2011թ.Նյու-Յորքի հայ գեյերի եւ լեսբուհիների ասոցիացիան (ԱԳԼԱ Նյու-Յորք) մտահոգ է այն փաստով, որ 2013թ. օգոստոսին սկզբում Հայաստանի ոստիկանությունը արգելք առաջարկեց «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության» համար, ինչն արդյունավետ կերպով նախապաշարմունքներով կթիրախավորեր Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց: Մենք կո ́չ ենք անում Նախագահին, Վարչապետին եւ ԱԺ- ին վերջ դնել ԼԳԲՏ հայերի նկատմամբ խտրականության օրինականացման ցանկացած այլ փորձի: 2012թ. մայիսին Երեւանում DIY բարի պայթեցումից եւ մշակութային բազմազանության երթի վրա հարձակումից հետո պարզ էր, որ մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ էր միջամտություն: Բայց շատ քիչ բան արվեց: Մի քանի ԼԳԲՏ հայեր, հասարակության օգտակար անդամներ ստիպված եղան լքել Հայաստանը անցյալ մայիսին կատարված իրադարձություններից հետո` խուսափելու համար իրենց կյանքին սպառնալիքներից: DIY-ը պայթեցնողները դատապարտվեցին դաստակի ապտակից մի փոքր ծանր պատժով: Գենդերային հավասարության համար աշխատող կազմակերպությունների նկատմամբ վերջերս տեղի ունեցեղ բռնի սպառնալիքները ցույց են տալիս, որ կա ավելի շատ տուժողի պաշտպանության, այլ ոչ թե բռնարարի նկատմամբ հետապնդումների կարիք: Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախաձեռնել էր Հոդված 47.7-ը, ինչը սպառնում էր ԼԳԲՏ անձանց քաղաքացիական իրավունքներին եւ ցանկացած այլ անհատի կամ կազմակերպության, եթե նրանք հանրայնորեն քննարկեին ԼԳԲՏ խնդիրները: Թեեւ օրինագիծը հետ կանչվեց, թվում է, որ դա արվեց միայն այն պատճառով, որ շատ վատ էր մշակված եւ արտահայտում էր ոստիկանության նախապաշարմունքային դրդապատճառները: Այն փաստը, որ օրինագծի ձեւակերպումը Ռուսաստանի օրենսդրության ընդօրինակումն է, շատ ավելի մտահոգիչ է, հաշվի առնելով օրենքի ընդունումից հետո այնտեղ ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող բռնության մակարդակը: Հիմա, քանի որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի հետ Մաքսային Միությանը, թվում է, որ իրավիճակը սոսկալի է, եւ որ Ռուսաստանի օրենքների կրկնօրինակման գործընթացը կշարունակվի: ԱԳԼԱ Նյու-Յորքը եւ սփյուռքի ժողովուրդը մտահոգությամբ նկատում են Հայաստանում աճող մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերը: Մենք հիմա խնդրում ենք Կառավարությանը հետեւել իր սեփական Սահմանադրությանը` երաշխավորելով իր բոլոր քաղաքացիների իրավունքները, միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված ցանկացած օրենքի ընդունման հետագա փորձի դեմ:

Ոստիկանությունը ետ կանչեց առաջարկված «քարոզչության» օրինագիծը

Police2013թ. օգոստոսին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ մասնավորապես  առաջարկ էր արվել ավելացնել երկու հոդված, որը պատասխանատվություն էր նախատեսում «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզչության համար: Ինչպես նախատեսված էր նախագծում, ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով և իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը հետևյալ փոփոխությունները նախաձեռնել էր` հիմնավորելով հայկական ընտանիքների պաշտպանության գործում իրենց բացառիկ դերով: Տվյալ նախագծում առաջարկված փոփոխություններում, սակայն, սահմանված չէին, թե ինչ է նշանակում «ավանդական սեռական հարաբերություններ», «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «քարոզչություն» հասկացությունները: Ավելին, աշխարհիկ և ժողովրդավարական պետությունում, որտեղ խոսքի ազատությունը սահմանված է Սահմանադրությամբ, «քարոզչություն» հասկացությունը չպետք է իր մեջ ներառի ոչ վնասակար գործողություններ: Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը ետ կանչեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին առաջարկը: Ինչպես նշված էր ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում  ի հայտ եկած  թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել: Այնուամենայնիվ, օրենքում փոփոխությունների իրականացնելու նախագիծը ոչ թե չեղյալ է համարվել, այլ հետաձգվել է: