Skip to content Skip to footer

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ…

ԵԽԽՎ. Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողնում ԼԳԲՏ անձանց դեմ ատելության սերմանումը

PACEԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»: «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է: Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով։ Մենք կոչ ենք անում,
  • այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
  • Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ։

Գրավոր հղչակագիր թիվ 584 | փաստաթուղթ 13690 | հունվարի 28, 2015թ

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում: Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2012

ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումների դեպքեր պատահում են նրանց կյանքի ցանկացած ոլորտում: Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, հոգեբանական և ֆիզիկական բռնությունը, ծառայությունների…

Իրավապաշտպանների իրավիճակը Հայաստանում

2011-2012 թթ. Հայաստանում իրավապաշտպանները շարունակել են գործել դժվարին քաղաքական և շահերի պաշտպանության իրավիճակում: Երկրի իրավական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահության, անհուսության և անտարբերության մթնոլորտը,…