






Որևէ քրեական կամ այլ տիպի հետապնդում սեռական փոքրամասնությունների հանդեպ չպետք է գոյություն ունենա, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ամերիկյան «Սի Բի Էս» լրատվականին տված հարցազրույցում:
Նա դատապարտել է ԱՄՆ չորս նահանգներում (Տեխաս, Մոնտանա, Օկլահոմա, Կանզաս, խմբ.) ոչ ավանդական սեռական կողմնորոշումն արգելող օրենքները և դրսի ուժերին մեղադրել` Ռուսաստանում նույնասեռականների խնդիրները քաղաքական նպատակներով դիտավորյալ չափազանցնելու համար.
«Սեռական փոքրամասնությունները մեզ մոտ աշխատում են, ապրում են խաղաղության մեջ, նրանք առաջ են գնում, պետական պարգևներ են ստանում իրենց հաջողությունների համար` գիտության, արվեստի և այլ որոլրտներում: Ես անձամբ եմ նրանց մեդալներ հանձնել», - ասել է Պուտինը` արդարանալով, որ խոսքը միայն երեխաների շրջանում նույնասեռականների պրոպագանդայի արգելքն է, որն ըստ նրա հակաժողովրդավարական չէ.
«Մենք պետք է երեխաներին հանգիստ թողնենք, մեծանալու հնարավորություն տանք, օգնենք հասկանալու, թե ով են իրենք ու ինքնուրույն որոշեն` իրենք իրենց արական, թե իգական սեռի են համարում, ուզում են ապրել նորմալ, բնական ամուսնության մեջ, թե ոչ ավանդական», - բացատրել է Պուտինը նույնասեռականների պրոպագանդան երեխաների շրջանում արգելող օրենքի առկայության պատճառը:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանում ոչ միայն ճանաչում են սեռական փոքրամասնությունների իրավունքներն, այլև ապահովում են դրանք:

«ԻԼԳԱ Եվրոպայի 2014 թվականի «Ծիածան Եվրոպա» փաթեթը ցույց է տալիս, որ չնայած ԼԳԲՏԻ անձանց իրավունքներն թեև ձեռք են բերել մեծ տեսանելիություն ողջ Եվրոպայում, իրական օրենսդրական առումով, այնուամենայնիվ քաղաքական և սոցիալական փոփոխությունները զգալիորեն տարբերվում են մի երկրից մյուսը մեծ մասամբ կախված հասարակության կողմից ընդունված լինելու մակարդակից, քաղաքական առաջնորդությունից և քաղաքական կամքից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ուժեղ լինելուց տվյալ երկրում»: - Գաբի Կալեխա, ԻԼԳԱ Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ:
