Skip to content Skip to footer

Գիրք մեր ծնողների համար

Բեռնել գիրքը Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։ Այս օրը մտերիմ մարդիկ միմյանց գիրք են նվիրում, և այդպիսով տարեցտարի զարգացնում գիրք նվիրելու ավանդույթը։…

Ատելությունը նույնպես «վիրուս» է

Տրանսգենդեր կնոջը մոտեցել են Հյուսիսային պողոտայում և ասել «եթե դու կին ես, ապացուցիր. իջեցրու կիսաշրջազգեստդ», այնուհետև հարվածել են, իսկ միջադեպից հետո համացանցում տարածվել…

«ԼԳԲՏԻ հիմնահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանս Երևանում

Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցության միջոցով։ Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի արդյունքում մշակված փաստաթղթերը և նախագծերը, ինչպես նաև կատարված հետազոտությունները։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը ներկայացրեց ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս) անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում, նշելով, որ հաճախ են խախտվում ԼԳԲՏԻ անձանց իրավունքները և տարբեր ոլորտներում նրանք բախվում են խտրական վերաբերմունքի։ Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած հարցազրույցները, միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏԻ հարցերին՝ ներկայացնելով քաղաքական ուժերի և պետական մարմինների ներկայացուցիչների անդրադարձների մշտադիտարկման արդյունքները։ Կոնֆերանսի ժամանակ Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը և ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեցին ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված ջատագովության երկարաժամկետ ռազմավարությունը։ Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրադրության, առկա խնդիրների և անհրաժեշտ օրենսդրական և քաղաքականության փոփոխությունների մասին, մասնավորապես ներկայացվեց «Գենդերային վերափոխության իրավական ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և օրենքի անհրաժեշտության հիմնավորումը, որն իրականացրել էր Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ-ն։ Կոնֆերանսին ներկայացվեցին նաև հայկական համատեքստում սեռականության հարցերին վերաբերվող հետազոտությունը, որն իրականացրել էր «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը, ինչպես նաև «Որոշում կայացնողների և կարծիք ձևավորողների դիրքորոշումները ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում» հետազոտության վերլուծությունը, որն իրականացրել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն։ Կոնֆերանսին ներկա էին ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից, Ազգային ժողովից, ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակությունից։

Ինքնուսը մեկնարկեց

Ապրիլի 5-ին Երևանում տեղի ունեցավ «Ինքնուս» առցանց դասընթացների կայքի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց կայքի բովանդակությունն ու աշխատելաձևը: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության…

(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդես

Դեկտեմբերի 21-ին «Ներկայ արվեստների կառավարման և ստեղծարության կենտրոնում» կայացավ (ԱՆ )2ՆՄԱՆ ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՓԻՆՔ Արմենիայի կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial