Skip to content Skip to footer

Շորթումներ և սպառնալիքներ

Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքները պարբերաբար խախտվում են։ ԼԳԲՏ անձինք հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով, որ կբացահայտվի իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը…

Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար եւ արդյունավետ քննություն

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։ Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի, ապա այրվել էր վերջինիս տունը։ Արդյունքում տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և դեպքից միայն 4 օր անց գիտակցության եկել։ Ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Կոնգրես հյուրանոցի մոտ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա տղայի՝ համարելով, որ նա նույնասեռական է։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց՝ «Կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ։ Երկու դեպքում էլ մեղադրվող անձինք Հայաստանից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։ Այս հանցագործությունները իրավապահ մարմինների անտարբերության, պետական պաշտոնյաների ատելության քարոզի և դատական համակարգի կամայական որոշումների հետևանքներն են, որի պատճառով ատելությամբ լցված Հայաստանի որոշ քաղաքացիներ կարծում են, թե լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և նրանց հետ ասոցացվող անձանց նկատմամբ վարքն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է, և կարող են վարվել այնպես, ինչպես իրենց երևակայությունն է թելադրում, ու մնալ առանց պատժի։ Ավելին, ոստիկանությանը բազմիցս ներկայացվել են դիմումներ սոցիալական մեդիայում ԼԳԲՏ անձանց սպանելու կոչերի ու ցանկությունների վերաբերյալ, նրանց հասցեին ուղղված սպառնալիքներն ու կատարված հանցագործությունների մասին վկայող գրառումներ։ Այդուհանդերձ, բոլոր ներկայացված դիմումները մնացել են առանց քննության՝ հանցակազմի բացակայության կամ տուժող չհայտնաբերելու պատճառաբանություններով։ Սոցիալական մեդիայի այդ գրառումներում երևում է ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործություններ կատարելու ցանկությունները, իսկ հանցագործություն կատարածներին հերոսացնում են, ինչն ապացույցն է այն բանի, որ ատելության քարոզը, պետության անգործությունը վտանգում են ԼԳԲՏ և նրանց հետ ասոցացվող քաղաքացիների կյանքը մեր երկրում։ Ուստի մենք ՀՀ իրավապահ մարմիններից  պահանջում ենք՝
  • իրականացնել գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով եւ ապահովելու համար յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը,
  • մեղավորներին ենթարկել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով,
  • ներդնել եւ վարել պատշաճ վիճակագրություն՝ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ,
  • ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխարգելելու համար սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները,
  • հետամուտ լինել ատելություն եւ թշնամանք սերմանող խոսքի բացառմանը։
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»​ իրավապաշտպան ՀԿ «Բեկում» ՀԿ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Երեւանի մամուլի ակումբ Հյուման ռայթս հաուս Երեւան «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Իմ իրավապաշտպանը» ՀԿ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ «Իրավունքի ուժ» ՀԿ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Քալրֆուլ Հաուս»սոցիալ-մշակութային  և իրավապաշտպան ՀԿ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Չեչնիայում գեյ և բիսեքսուալ տղամարդկանց իրավունքների հանդեպ կոպիտ խախտումները պետք է հետաքննվեն

ԼԳԲՏ հավասարության արևելյան կոալցիան խորապես մտահոգված է Չեչնիայում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Մենք նաև մտահոգված ենք իշխանությունների արձագանքի բացակայությամբ, լրագրողների և…
photo by un.orgՄիավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների իշխանությունները իրավապաշտպանների խնդիրների հետ կապված ՄԱԿ-ի հարցումներին բավարար պատասխաններ չեն տալիս: Դրանք հաճախ ընդհանուր են, խուսափողական և հասկանալու համար հեշտ չեն, ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստի` իրավապաշտպանների դրությանը վերաբերող հաշվետվությունում: Նա նշում է, որ երկրները աչք են փակում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա ու այդ դեպքերը չեն հետաքննվում կամ դրանց ուսումնասիրությունը ձգձգվում է: Ֆորստի տեղեկություններով, իրավապաշտպաններին ահաբեկում են նրանց կամ նրանց ընտանիքներին սպառնալով, զրպարտիչ արշավներով, մահվան սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով, առևանգումներով, դատական հետպնդումներով, սպանություններով, ոստիկանական հետապնդումներով: ՄԱԿ-ի անդամ երկրներին զեկուցողի առաջարկներից է`
  • ապահովել իրավապաշտպանների գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայր և վերացնել ազգային օրենքներով սահմանված` իրավապաշտպանների գործունեությանն ուղղված խոչընդոտները:
  • պայքարել իրավապաշտպանների նկատմամբ խախտումների և սպառնալիքների դեմ և հետևողական լինել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքի համաձայն, իսկ տուժողները փոխհատուցում ստանան:
  • հատուկ զեկուցողի հարցումներին բավարար պատասխաններ ուղարկել` տրամադրելով պահանջվող տեղեկությունները:
  • հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, դրանք են`բնապահպանները, ԼԳԲՏԻ մարդկանց և կանանց իրավունքները պաշտպանողները, բիզնեսի ոլորտում աշխատող իրավապաշտպանները, նրանք, որոնք զբաղվում են ներքին հակամարտության կամ բնական աղետի իրավական խնդիրներով, իրավապաշտպանները, որոնք ապրում են մեկուսացված վայրերում և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ուժի կիրառմամբ անհետացածների ընտանիքների հետ և այլն:
  • ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ կամ բարեփոխումներ իրականացնել եղածներում:
  • ապահովել իրավապաշտպանների առանց խոչընդոտների մասնակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների գործունեությանը:

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցն իրավապաշտպանների դրության մասին

Հայտարարություն Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները: Վերջերս «Կանանց և տղամարդկանց…
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial