Skip to content Skip to footer

Կամավորություն

pins and bracelets«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր շեշտադրումներից մեկը միշտ եղել է և մնում է կամավորների հետ աշխատանքը: Արդեն ավանդույթ դարձած կամավորների հետ հանդիպումները` անցած ամիսների աշխատանքները ամփոփելով, առաջիկա անելիքները քննարկելով, այս տարի ևս անմասն չմնացին կազմակերպության օրակարգից: Սեպտեմբերի 9-ին և 11-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ավելի քան 20 կամավորների: Ոմանք արդեն մի քանի տարվա կամավորական փորձ ունեին ՓԻՆՔ-ում, մյուսները` համեմատաբար նորեկներ էին: Հաճելի էր, որ մեր կամավորական ընտանիքի շարքերը ցանկություն ունեին համալրել նաև ոլորտում առաջին քայլեր կատարողները: Հանդիպումների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, կազմակերպության գործունեությանը և նորություններին, մեր` ինչպես միջազգային,այնպես էլ ազգային 50-ից ավել կամավորների կատարած աշխատանքներին: Միջոցառման ժամանակ ՓԻՆՔ-ն իր առավել ակտիվ և նվիրված կամավորներին շնորհակալգրեր հանձնեց` նվիրված աշխատանքի և կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրումն ունենալու համար: 5 հետաքրքիր փաստ կամավորության մասին
  • Աշխարհում կամավորների թվով առաջին երեք պետություններն են` Նորվեգիան (բնակչության 57%-ը), Լյուքսեմբուրգը (բնակչության 55%-ը) և Կամերունը (բնակչության 53%-ը):
  • Կամավորների 70% մասնակցել է չվարձատրվող աշխատանքների` կյանքի, մարդկանց և աշխատանքի մասին իրենց պատկերացումները վերանայելու նպատակով:
  • Հարավային Կորեայում կամավորության տնտեսական արժեքը մեկ տարում 2 միլլիարդ ԱՄՆ դոլար է կազմում:
  • 1998թ.ին ԱՄՆ-ում կամավորական գործունեությամբ է զբաղվել ավելի քան 109 միլլիոն չափահաս բնակիչ:
  • Ճապոնիայի բնակչության 26%-ը կամավորության փորձ ունի: Նրանց 48%-ը կարծում է, որ կամավորական աշխատանքը նպաստում է անձնային աճին և հասարակության զարգացմանը:

Նոր ժամանակաշրջանի սկիզբ

Դեկտեմբերի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն նշում էր կազմակերպության 5-ամյակը` «Նոր ժամանակաշրջանի սկիզբը» խորագրով: 2007թ-ը դարձավ այն տարին, երբ երեք խանդավառ երիտասարդներ որոշում կայացրին ստեղծել կազմակերպություն, որը դժվար ճանապարհ պետք է անցներ` իրականացնելու այն աշխատանքը, որը դեռևս այդ մասշտաբով չէր իրականացվել Հայաստանում: 2007թ-ի դեկտեմբերի 14-ին, ստացանալով գրանցման վկայականը, հասկացանք, որ հետ ճանապարհ այլևս չկա. ՓԻՆՔ-ը պետք է իր մեծ ներդրումն ունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության կերտման համար: Ամեն տարի կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերն ու միջոցառումները ավելացել են, համալրվել է աշխատակազմը տարբեր մասնագետներով: Ստեղծման օրվանից կամակերպության աշխատանքներին իրենց ակտիվ մանակցություն են ունեցել երիտասարդ կամավորներ, իսկ 2010թ-ից մեր աշխատանքներում ներգրավվել են նաև միջազգային կամավորներ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Սլովակիայից և այլն: Տարիների աշխատանքի արդյունքում ՓԻՆՔ-ը ներգրավվել է տեղական և միջազգային կարևոր ցանցերի աշխատանքներում և այսօր արդեն միացյալ ծրագրեր է իրականացնում ոլորտում փորձառու կազմակերպությունների հետ: ՓԻՆՔ-ը հանդիսանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի», «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի», «Մարդու իրավունքների տան» հիմնադիր անդամներից մեկը:   Ողջ այս ընթացքում մեզ ֆինանսական աջակցություն են տրամադրել բազմաթիվ դոնոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ կրթատեղեկատվական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում, իրականացրել սեռավարակների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր: Առանձնահատուկ դեր ունի մեր կազմակերպության հիմնման և առաջընթացի հարցում Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, որի շնորհիվ ստեղծվել է «Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնը Երևանում և տարածել մեր աշխատանքները Հայաստանի մարզերում: Մեզ համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությունը հանդիսանում է անկյունաքարային: Կազմակերպության հիմանդրումը ինքնին նպատակ է հետապնդել հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները: Կազմակերպության գործունեության հինգ բուռն տարիների ընթացքում անցած ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել. բազմաթիվ դժվարություններ, որոնց մենք հանդիպեցինք այդ տարիների ընթացքում մշտապես իրենց հետ նոր հարցեր և մտահոգություններ էին բերում: Սակայն պատասխանն ակնհայտ է. «Այն ամենն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»,- ինչպես կասեր ֆրիդրիխ Նիցշեն: Եվ ահա եկել է նոր ժամանակաշրջանի սկիզբը` արժևորելու անցածի փորձառություններն ու հաջողությունները, ինչպես նաև հիմք դնելու նոր գործողությունների և ապագա պլանների: Մենք արդեն սկսել ենք Հայաստանում հակախտրական օրենսդրություն ունենալու ջատագովության գործընթացը, և մոտ ապագայում մեր ծրագրերում կներառվի նաև շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման բաղադրիչը: Թող որ այս օրը դառնա ուրախությունների և ձեռքբերումների տոն և շարունակությունը արդեն իսկ հասած  հաջողությունների:

Կամավորների օրը ՓԻՆՔ-ում

1985 թ-ի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց կառավարություններին ամեն տարի այս օրը նշել որպես կամավորության միջազգային օր` հանուն տնտեսական և սոցիալական զարգացման: Կամավորներն այն մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակն ու ջանքերը չեն խնայում` հանուն հասարակական բարիքների: Իր կամավորներին անշնորհավորանք չթողեց նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա): «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ` դեկտեմբերի 5-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կամավորերի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին երկու կազմակերպությունների կամավորները: Կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, ներկայացնել իրենց կամավորական գործունեության մասին պատմող շնորհանդեսներ, խաղալ խմբային խաղեր և շփվել միմյանց հետ ոչ-ֆորմալ միջավայրում: Միջոցառման ժամանակ կազմակերպությունները իրենց առավել ակտիվ և նվիրված կամավորներին հանձնեցին նաև շնորհակալական պատվոգրեր: Այս հանդիպումը մեծապես ոգևորեց և մոտիվացրեց կամավորներին հետագա գործունեության համար, ինչպես նաև օրինակ հանդիսացավ այն կամավորների համար, ովքեր նոր են ներգրավվում կամավորական գործունեության մեջ: