Skip to content Skip to footer

ՓԻՆՔ-ի 7 տարվա գործունեությունը

7yearcoverhy
Բեռնել հաշվետվությունը
2015թ-ի դեկտեմբերի 14-ին լրացավ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հիմնադրման և գործունեության 8 տարին: Կազմակերպության միջմասնագիտական թիմի պրոֆեսիոնալ աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է երիտասարդ, նոր ձևավորվող կազմակերպությունից վերաճել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակություն ունեցող կազմակերպության: Կազմակերպության տարեդարձի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախորդ յոթ տարիների (2007-2014թթ.) գործունեության հաշվետվությունը, որը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել անցած տարիների ընթացքում մեր կազմակերպության գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին: Սույն զեկույցն ամփոփում է կազմակերպության անցած ուղին, ինչպես նաև հակիրճ ներկայացնում է կազմակերպության պատմությունը, նախորդ յոթ տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը, կազմակերպության խորհուրդն ու աշխատակազմը: Զեկույցում ամփոփում ենք նաև կազմակերպության նախորդ յոթ  տարիների ֆինանասավորման աղբյուրներն ու կազմակերպությանը տրամադրված գումարները:

Հայաստանը պետք է պատասխանատվության կանչի մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող անձանց

Մենք՝ ներքոստորագրյալ անդամներս և Հյուման ռայթս հաուս ցանցի (ՀՌՀՑ) գործընկերներս, դատապարտում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքները և հարձակումները, ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ բարձրաձայնել իրենց աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին, Հյուման ռայթս հաուսի անդամ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) կազմակերպեց Հայաստանում…

Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

lgbtflagՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որևէ դրսևորում բացառելու համար, ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում` ի պատասխան ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական այրերին հորդորում էր կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները: Մայիսի 17-ին hոմոֆոբիայի և տրանֆոբիայի դեմ միջազգային օրվա առիթով ՓԻՆՔ Արմենիան Հայաստանի նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել և մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը: Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: ՓԻՆՔ Արմենիան իր նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել էր պետական նշանակության մեդալով չպարգևատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց և նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում, ինչին աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգև տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսևորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա», - ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով ստորագրված նամակում: Մինչ այդ կազմակերպության նամակին պատասխանել էին արդարադատության և առողջապահության նախարարություններից: Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը: Նախարարությունից հիշեցրել էին, որ 2010թ. հավանություն է տրվել Գենդերային քաղաքականության հայեցակարգին, իսկ 2011թ. հաստատվել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից, թեև համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել:

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2014

ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար: Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը: ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում: Ավելին, խտրականությունն արգելող իրավական մեխանիզմների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության բացակայությունը նպաստում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը, քննությանը և մեղավոր անձանց պատասխանատվությանը, քանի որ անձի նկատմամբ հանցագործությունը նրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով չի պաշտպանվում ՀՀ օրենսդրությամբ: ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն արգելող օրենսդրության բացակայությունն էլ ավելի է ամրապնդել պետական մարմինների ներկայացուցիչների, հանրության հեղինակությունը վայելող անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից ատելություն քարոզող հայտարարություններով հանդես գալու հնարավորությունը` այն ներկայացնելով խոսքի ազատության համատեքստում:
Տարեկան զեկույց. 2014
Բեռնել զեկույցը
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածով պետությունը պարտավորված է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իսկ 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 2014թ. ԼԳԲՏ անձանց դեմ ատելության կոչերը հատկապես ակտիվացան Եվրատեսիլ մրցույթում մորուքով ու կանացի զգեստով ներկայացող ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի մասնակցության հետևանքով: Թե´ հասարակության, թե´ իշխանության և թե´ շոու բիզնեսի մակարդակով սկսեցին քարկոծել ավստրիացուն, ինչը հետագայում վերաճեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ արշավի և ԼԳԲՏ իրավապաշտպանների հետապնդման: Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները: 2014թ. իրավունքների ոտնահարման հարցով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ է դիմել 44 մարդ, որոնց իրավունքի խախտումների դեպքերն այս կամ այն կերպով կապված են դիմողների սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչպիսի բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ կողմի անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել: Զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը ներկայացված են հետևյալ կառուցվածքով.
  1. Մարդու իրավունքների այն հիմնական դրույթները, որոնք խախտվել են արձանագրված դեպքերի պարագայում, իրավունքների սահմանումները, ինչպես նաև տվյալ իրավունքների սահմանադրական և օրենսդրական կարգավորումները:
  2. Կոնկրետ իրավունքների ոտնահարումներին առնչվող արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:

Ես դեմ եմ հոմոֆոբիային

ՓԻՆՔ Արմենիան և Հելսինկյան ասոցիացիան նախաձեռնել են ՙԵս դեմ եմ հոմոֆոբիային՚ տեսահոլովակների նկարահանումներ ՀՏԴՊՄՕ 2014-ի համար: Մի քանի տասնյակ ակտիվիստներ մասնակցեցին վիդեո արշավին՝ կոչ անելով համերաշխություն և հանդուրժողականություն: [:]

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր

IDAHO_Logo-hyՄայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի մայիսի 17-ին ավելի քան 100 երկրներում` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսացել ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար: Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, օրինապահ մարմիններ, առողջապահական ու կրթական հաստատություններ, զանգվածային լրատվության միջոցներ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, եկեղեցի և այլն: Գրեթե յուրաքանչյուր միջավայր մեր հասարակության մեջ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և բռնության կիրառման վայր է: ՀՀ-ում հանրության 72.1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ (հետազոտություն): Հասարակության մեջ առկա հոմոֆոբիայի մեծ ցուցանիշը, պետական պաշտոնյաների ատելություն և անհանդուրժողականություն տարածող կոչերը և նրանց կողմից ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների արդարացումը երկրում ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, ինչպես նաև շարունակաբար նպաստում են ԼԳԲՏ մարդկանց դեմ կատարվող հանցագործությունների աճին, որոնք վտանգում են ժողովրդավարության իրացման գործընթացները, ոտնահարում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Անպատժելիությունը, պետականորեն խրախուսվող անհանդուրժողականությունը և խտրականությունը, ծայրահեղ և այլամերժ անօրինական դրսևորումներն իրականում պառակտում են հասարակությունը, սպառնում հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սույն հայտարարությամբ մենք ևս մեկ անգամ փոխանցում ենք մեր խիստ մտահոգությունն ու հիասթափությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում չեն հարգվում և չեն ապահովվում հասարակության մաս կազմող ԼԳԲՏ մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Դեռ ավելին, պետական մակարդակով ստեղծվում են «բարենպաստ պայմաններ» ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքներիոտնահարումների, բռնության խրախուսման և հանցագործությունների կատարման համար: Վերոնշյալ խնդրի առիթով խնդրում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած իրենց լիազորությունները և պարտավորությունները, ինչպես նաև ձեռնարկել կոնկրետ քայլեր` ապահովելու ՀՀ-ում ապրող ԼԳԲՏ մարդկանց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը, կանխելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն, ինչպես նաև նման ոտնձգության քարոզ, կոչ և խրախուսում: Հայաստանի Հանրապետությունում, որպես սոցիալական և իրավական պետություն, պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:[:]

Ծիածան ֆլեշմոբը Երևանում

IMG_6818Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը նշվում է մայիսի 17-ին: Միջոցառման նպատակը ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումների մասին իրազեկվածության բարձրացումն է: 1990թ-ի մայիսի 17-ին էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հիվանդությունների միջազգային դասակարգման շարքից: 2004թ-ին ստեղծվեց Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը` հրավիրելու քաղաքականություն մշակողների, քաղաքական առաջնորդների, սոցիալական շարջումների, հանրային մտածելակերպի, մեդիայի ուշադրությունը խնդրի վրա, և տարածելու հանդուրժողականության, հարգանքի և ազատության գաղափարը` անկախ մարդկանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Որքանով այս օրը պայքար է բռնությունների և ճնշումների դեմ, նույնքան էլ օր է ազատության, բազմազանության և ընդունման: «Ծիածան ֆլեշ» միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: Միջոցառման խորհուրդն է ծիածանի վեցը գույներով փուչիկներ բաց թողնել երկինք, որի միջոցով կարտահատվի մարդկանց ցանկությունը` պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ցանկացողները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ բնութագրիչներից: 2013թ-ի մայիսի 17-ին մարդիկ հավաքվեցին Երևանի Թումանյանի անվան այգում` մասնակցելու «Ծիածան ֆլեշին»: Վայրկյաններ անց սկսվեց ամենահաճելին. բազմաթիվ գույնզգույն փուչիկներ ճախրեցին երկնքում` իրենց խաղաղարար առաքելությամբ: Միջոցառումը, 2010թ-ից ի վեր, կազմակերպում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն` գործընկերների աջակցությամբ:

Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցի հուշագիր

Մայիսի 17-ին` Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցը» տարածել է իր 18 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից կազմված հուշագիրը` ԼԳԲՏԻՔ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս, քուիր) անձանց իրավական և սոցիալական կարգավիճակի համատեղ բարելավման նպատակով: Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվատիա, Եգիպտոս, Վրաստան, Հունաստան, Իրաք, Իսրայել, Լիբանան, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Պաղեստին, Սերբիա,…

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2011

Ներածություն ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտմանը կարելի է ականատես լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: ԼԳԲՏ մարդիկ փաստում են, որ իրենց նկատմամբ խտրականություն կա կրթական հաստատություններում և դեպքեր կան, երբ ուսուցիչը սկսել է նրանց ձեռք առնել կանացի (արական սեռին պատկանելու դեպքում) կամ տղամարդկային լինելու համար (իգական սեռին պատկանելու դեպքում), իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից:…

Ծիածանի օրը

Մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը` IDAHO-ն (International Day Against Homophobia and Transphobia): Աշխարհի ավելի քան 70 երկրներում այս օրը նշվում է և դարձել է կարևոր օր տարեկան միջոցառումների ցիկլում: Ներկայումս հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի խորհրդարանի, Իսպանիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, վերջերս էլ Բրազիլիայի, ինչպես նաև բազմաթիվ անհատների, կազմակերպությունների և կառույցների կողմից: Արգենտինայում, Բոլիվիայում, Ավստրալիայում, Խորվաթիայում և այլ երկրներում քաղաքացիական հասարակության տարբեր ազգային կոալիցիաներ կոչ են հղել իրենց իշխանություններին` այդ օրը պաշտոնապես ճանաչելու: Լուի-Ժորժ Տէնը, ով ֆրանսիական համալսարանի դասախոս է, աֆրոամերիկացիների և ԼԳԲՏ անձանց իրավունքների ջատագով, նաև «Հոմոֆոբիայի բառարանի» գլխավոր խմբագիրն է, 2004 թվականի օգոստոսին նախաձեռնությամբ հանդես եկավ` ստեղծելու Հոմոֆոբիայի դեմ միջազգային օր, որը կլիներ գլոբալ իր մասշտաբներով: Նա սկսեց արշավ «Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա ճանաչման» համար և առաջարկեց այն նշել մայիսի 17-ին` հիշատակելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված որոշումը, ըստ որի` նույնասեռականությունը հանվեց հոգեկան շեղումների ցանկից: Միջազգային հարթակից ետ չի մնում նաև Հայաստանը: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ի ջանքերով է, որ 2010 և 2011 թվականներին Հայաստանը դարձավ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրվա մասնակից: Ուրախ ենք նշել, որ այս կարևոր օրը Հայաստանում նշվել է ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում:

Ծիածան Ֆլեշմոբ (RainbowFlash) միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: 2010 թվականին տվյալ միջոցառմանը մասնակցել է աշխարհի 48 քաղաք, այդ թվում և Երևանը, իսկ 2011 թվականին նրանց թիվը հասավ 50-ի: Մասնակիցների թվին են դասվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը (2010 թվականին 23 քաղաք), Գերմանիան (21 քաղաք), Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Իսրայելը, Չեխիան, Սինգապուրը և Հայաստանը: Միջոցառման խորհուրդն է ծիածանի վեցը գույներով փուչիկներ բաց թողնել երկինք, որի միջոցով կարտահատվի մարդկանց ցանկությունը` պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ: Չնայած այդ օրվա գույները նախապես սահմանված են, սակայն մենք դրան ավելացրել էինք նաև վարդագույնը` որպես մեր կազմակերպության գույն: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ցանկացողները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ բնութագրիչներից: Փաստ է, որ Հայաստանում նույնասեռականությունն ապաքրեականացվել է 2003 թվականին: Դա կարևոր օրենսդրական փոփոխություն էր երկրի իմիջի համար: Բնականաբար, դա դեռևս չփոխեց մարդկանց վերաբերմունքը. չնայած նրան, որ մեր օրերում սեռականության և, հատկապես, նույնասեռականության թեմաների վրա եղող տաբուի դիմակը պատռվում է, ԼԳԲՏ անձինք դեռևս խոցելի են, չհասկացված, ոչ բավականաչափ տեսանելի: Սրա համար է, որ չնայած երբեմն երկրում առկա թշնամական վերաբերմունքին` որոշ ԼԳԲՏ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ ջանում են փոփոխել իրավիճակը: Մայիսի 17-ին, ժամը 7:00-ին մարդիկ հավաքվեցին Երևանում` Կարապի Լճի մոտ, «Ծիածան Ֆլեշմոբ 2011-ին» մասնակցելու համար: Գունագեղ հատվածը սկսվեց այն ժամանակ, երբ մասնակիցներին բաժանվեցին մեր` «Ինչպես ես եմ» ուղերձով կրծքանշաններ: Ոգևորված, դեմքներիս երջանիկ ժպիտներով և բարձր տրամադրությամբ միմյանց փուչիկներն էինք բաժանում: Ոչ միայն ԼԳԲՏ, այլև նաև հետերոսեքսուալ կանայք և տղամարդիկ էին մասնակցում միջոցառմանը: Վայրկյաններ անց սկսվեց ամենահաճելին… բազմաթիվ գույնզգույն փուչիկներ մեր գլխավերևում, որ սկսեցին երկնքով ճախրելու իրենց սիրաշատ և խաղաղարար առաքելությունը: Հաճելի փորձառություն է, հատկապես, երբ տարին մեկ անգամ է լինում: Տրամադրությունը բարձր էր. տղաներ, աղջիկներ, և այլոք զրուցում էին և կատակում: Շուրջբոլորն ուրախություն էր: Ինչքան կարևոր է նման փոքրիկ, բայց խթանող և քաջալերող միջոցառումներ անելը: Միջոցառումներ, որ ոգևորում են և վերակենդանացնում հույսը: Հույսը և հավատը, որ հնարավոր է ապրել մի երկրում, ուր քաղաքով մեկ պաստառներ են փակցրած, որ կոչ են անում դատապարտել նույնասեռականությունը, որովհետև դա պղծում է ազգը (իրենց խոսքերով)… հույս և հավատ, որ փոփոխությունը հնարավոր է, և որ մենք կարող ենք ստեղծել մեր փոքրիկ Հայաստանը. ներառող, առանց խտրականության, ընկերական և մարդասեր` անկախ ցանկացած բնութագրիչից… Սիրո շողեր ու դրական էներգիա էր մեզ շրջապատում այդ օրը:

* Տեսանյութը