Skip to content Skip to footer
Միավորված ազգերի կազմակերպությունը պետություններին հորդորել է քայլեր ձեռնարկել ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց դեմ բռնություններն ու խտրականությունը անհապաղ դադարեցնելու համար: ԼԳԲՏԻ…

Անհապաղ դադարեցնել ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խտրականությունը. ՄԱԿ-ի կոչը` պետություններին

2015թ. հունիսի 15-20-ին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԼԳԲՏԻ կազմակերպություններն իրենց ձայնն ու մասնակցությունն ունեցան Ռիգայում Եվրոփրայդի միջոցառումներին` հետխորհրդային տարածքում առաջին համաեվրոպական շաբաթվան:…

ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չեն կարող փոխզիջման առարկա լինել ԵՄ-ի հետ արևելյան հարևանների հարաբերություններում

Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը   շարունակվում է լայն տարածում ունենալ: Ատելության քարոզն ու բռնությունները դեռևս համատարած բնույթ են կրում, մինչդեռ ոստիկանությունն ու դատարանները ավելի շատ են անախորժություններ ստեղծում տուժած և ազատազրկված ԼԳԲՏԻ մարդկանց համար, իսկ Եվրասիական տնտեսական միության միանալու Հայաստանի հայտարարությունը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումների հանդեպ մտահոգության առիթ է դարձել, ասված է ԻԼԳԱ-Եվրոպայի մայիսի 10-ին հրապարակված «Ծիածան Եվրոպա» տարեկան զեկույցում: Եվրոպական 49-ը երկրների մեջ ԼԳԲՏԻ անձանց համար որպես բարենպաստ երկիր Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Այսպիսի բացասական պայմանների պատճառով ԼԳԲՏԻ անձինք լքում են երկիրը, ասված է զեկույցում` հղում անելով տեղի ՀԿ-ներին: Հայաստանին զիջում են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը` զբաղեցնելով 48 և 49-րդ տեղերը համապատասխանաբար: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Թուրքիան գտնվում է 44-րդ հորիզոնականում: ԼԳԲՏԻ հարցերով զբաղով ԻԼԳԱ-Եվրոպայի «Ծիածան քարտեզը» ախշարհամասի երկներում ուսումնասիրում է ԼԳԲՏԻ անձանց առնչվող այն օրենքները, որոնք վերաբերում են խտրականությանը, ընտանիքի ճանաչմանը, ատելության կոչերին ու ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության ընդունմանը, հավաքների, միավորումների և արտահայտման ազատությանը, ինչպես նաև ապաստանի տրամադրմանը: Այս առումով Հայաստանի օրենսդրությունը ԼԳԲՏԻ անձնանց իրավունքների 9%-ն է ապահովում: Թեև երկրներից ոչ մեկը չի հասել 100%-անոց մակարդակին, սակայն ԼԳԲՏԻ անձանց համար կատարյալ իրավիճակ ստեղծելուն մոտ է Մեծ Բրիտանիան, որտեղ օրենսդրությունը 86%-ով ապահովում է նրանց իրավունքները:

ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանը 3-րդ անբարենպաստ երկիրն է Եվրոպայում

photo by un.orgՄիավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների իշխանությունները իրավապաշտպանների խնդիրների հետ կապված ՄԱԿ-ի հարցումներին բավարար պատասխաններ չեն տալիս: Դրանք հաճախ ընդհանուր են, խուսափողական և հասկանալու համար հեշտ չեն, ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստի` իրավապաշտպանների դրությանը վերաբերող հաշվետվությունում: Նա նշում է, որ երկրները աչք են փակում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա ու այդ դեպքերը չեն հետաքննվում կամ դրանց ուսումնասիրությունը ձգձգվում է: Ֆորստի տեղեկություններով, իրավապաշտպաններին ահաբեկում են նրանց կամ նրանց ընտանիքներին սպառնալով, զրպարտիչ արշավներով, մահվան սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով, առևանգումներով, դատական հետպնդումներով, սպանություններով, ոստիկանական հետապնդումներով: ՄԱԿ-ի անդամ երկրներին զեկուցողի առաջարկներից է`
  • ապահովել իրավապաշտպանների գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայր և վերացնել ազգային օրենքներով սահմանված` իրավապաշտպանների գործունեությանն ուղղված խոչընդոտները:
  • պայքարել իրավապաշտպանների նկատմամբ խախտումների և սպառնալիքների դեմ և հետևողական լինել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքի համաձայն, իսկ տուժողները փոխհատուցում ստանան:
  • հատուկ զեկուցողի հարցումներին բավարար պատասխաններ ուղարկել` տրամադրելով պահանջվող տեղեկությունները:
  • հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, դրանք են`բնապահպանները, ԼԳԲՏԻ մարդկանց և կանանց իրավունքները պաշտպանողները, բիզնեսի ոլորտում աշխատող իրավապաշտպանները, նրանք, որոնք զբաղվում են ներքին հակամարտության կամ բնական աղետի իրավական խնդիրներով, իրավապաշտպանները, որոնք ապրում են մեկուսացված վայրերում և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ուժի կիրառմամբ անհետացածների ընտանիքների հետ և այլն:
  • ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ կամ բարեփոխումներ իրականացնել եղածներում:
  • ապահովել իրավապաշտպանների առանց խոչընդոտների մասնակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների գործունեությանը:

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի զեկույցն իրավապաշտպանների դրության մասին

«ԻԼԳԱ Եվրոպայի 2014 թվականի «Ծիածան Եվրոպա» փաթեթը ցույց է տալիս, որ չնայած ԼԳԲՏԻ անձանց իրավունքներն թեև ձեռք են բերել մեծ տեսանելիություն ողջ Եվրոպայում, իրական օրենսդրական առումով, այնուամենայնիվ քաղաքական և սոցիալական փոփոխությունները զգալիորեն տարբերվում են մի երկրից մյուսը մեծ մասամբ կախված հասարակության կողմից ընդունված լինելու մակարդակից, քաղաքական առաջնորդությունից և քաղաքական կամքից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ուժեղ լինելուց տվյալ երկրում»: - Գաբի Կալեխա, ԻԼԳԱ Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ:
armenia_score_sheet_2014Ամեն տարի մայիս ամսին ԻԼԳԱ Եվրոպան (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց Եվրոպական տարածաշրջանային ասոցացիա) թողարկում է իր «Ծիածան Եվրոպա» հրապարակումը` նշելու Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը:«Ծիածան Եվրոպա» քարտեզը և ցուցիչը միջոց է` ցույց տալու ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս) մարդկանց իրավունքների իրավիճակը եվրոպական երկրներում: Այն գնահատում է, թե ինչպիսին է ԼԳԲՏԻ մարդկանց համար կյանքը Եվրոպական յուրաքանչյուր երկրում` ընգրկելով խտրականության, ընտանիքի ճանաչման, ատելության կոչերի ու ատելության հիմքով հանցագործությունների, գենդերային ինքնության ընդունման, հավաքների, միավորումների և արտահայտման ազատության և ապաստանի մասին օրենքները: «Ծիածան Եվրոպա» քարտեզն արտացոլում է եվրոպական 49 երկրների օրենսդրությունը և քաղաքականությունը, որոնք ունեն անմիջական ազդեցություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման վրա: Քարտեզը ցույց է տալիս իրավիճակը յուրաքանչյուր երկրում և մատնանշում է միավորը 0-100% սանղակի վրա: Գունային սանդղակը ցույց է տալիս երկրները, որոնք ԼԳԲՏԻ անձանց իրավունքների օրենսդրական լիարժեք հարգանքին հասնելու ճանապարհին են (կանաչ) և որոնք դեռևս հետ են մնում (կարմիր): Ամենաբարձր արժեքները գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, որտեղ ընդհանուր միավորները տատանվում են 70-82%-ի սահմաններում: Եվրոպական 49 երկրներից 34-ում (ներառյալ Եվրոպական Միության անդամ 14 երկրներում) այդ ցուցանիշը 50%-ից ցածր է: Եվրոպական Միության համար ընդհանուր միավորը 32% է: Հայստանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Հայսատանին հաջորդում են Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրավիճակն ամենավատն է: Կովկասում իր բարձր միավորով առանձնանում է Վրաստանը` 26%:[:]

«Ծիածան Եվրոպա». գույներն արտացոլում են, թե ինչպիսին է կյանքը ԼԳԲՏԻ անձանց համար

Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցի հուշագիր

Մայիսի 17-ին` Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, «Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցը» տարածել է իր 18 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից կազմված հուշագիրը` ԼԳԲՏԻՔ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս, քուիր) անձանց իրավական և սոցիալական կարգավիճակի համատեղ բարելավման նպատակով: Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվատիա, Եգիպտոս, Վրաստան, Հունաստան, Իրաք, Իսրայել, Լիբանան, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Պաղեստին, Սերբիա,…

Այլընտրանքային զեկույց. ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում

Սույն զեկույցը պատրաստվել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության, Հանուն մարդկային կարիքների և մարդու իրավունքների «Հըրթլենդ» Դաշինքի, ԻԼԳԱ-Եվրոպայի, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավագիտության դպրոցի Մարդու իրավունքների միջազգային կլինիկայի կողմից և նախատեսված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2012 թվականի հուլիսի 9-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում գումարված 105-րդ նստաշրջանի…