Աշխատանք․ Ֆինանսական հարցերով օգնական
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Ֆինանսական հարցերով օգնական
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատաժամանակը՝ կես դրույք
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Հաշվապահական, ֆինանսական կամ համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է ՀԿ ոլորտում
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն
- Հաշվետվությունների կազմման, բյուջեի պլանավորման կարողություն
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման հմտություններ
- ՀԾ Հաշվապահ 7 ծրագրի, MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն
- Հարկային, աշխատանքային և քաղաքիական օրենսդրության իմացություն
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Կազմել ֆինանսական, հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ
- Կատարել աշխատավարձի հաշվարկ, կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր
- Հաշվագրել և կատարել կազմակերպության վճարումներ, ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքներ
- Կազմել աշխատանքային, քաղիրավական պայմանագրեր, համաձայնագրեր, այլ ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթերը
- Մասնացություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող պաշտոնի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս․ թ․ ապրիլի 20-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Ֆինանսական հարցերով օգնական»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: