Skip to content Skip to footer

Աշխատանք․ փաստաբան

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Փաստաբան
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանում)
Աշխատանքի սկիզբը` փետրվարի 1, 2022 թ․
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (քրեական մասնագիտացում)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Փաստաբանի արտոնագրի առկայություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • Վերլուծությունների և զեկույցների կազմման կարողություն
  • Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
  • MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն
  • Արագ արձագանքելու և անհապաղ գործողություններ իրականացնելու ունակություն
  • Գերազանց բանակցային և հաղորդակցման հմտություններ

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում շահառուներին, նրանց հարազատներին և կազմակերպությանը
  • Շահառուների, կազմակերպության իրավունքների և շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական մարմիններում, ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատական բոլոր ատյաններում, միջազգային մարմիններում
  • Դիմումների, բողոքների, հարցումների և այլ փաստաթղթերի պատրաստում և ներկայացում ՀՀ պետական, դատական կամ մասնավոր մարմիններին, դրանց ընթացքին հետևում
  • Թեծ գիծ հեռախոսազանգերի պատասխանում, ըստ կարիքի ուղղորդում այլ մասնագետների
  • Դեպքերի փաստաթղթավորում և դրանց վերլուծության իրականացում
  • Ըստ կարիքի իրավական վերլուծությունների, զեկույցների կազմում և ներկայացում
  • Մասնացություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող պաշտոնի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս․ թ․ հունվարի 23-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Փաստաբան»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial