ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵՆՏՈՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է արվեստագետ- ղեկավար (մենտոր)։
Ընդհանուր նկարագիր
Կոպենհագենի ճարտարապետական փառատոնի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է որակավորված և փորձառու արվեստագետ-ղեկավար (մենտոր) մասնագետի, ով ԼԳԲՏ+ երիտասարդներին երկու ամիս տևողությամբ կրթաթոշակային ծրագրի (ֆելոուշիփ) ընթացքում կուղղորդի և կօգնի նրանց ստեղծելու կարճ տեսանյութեր իրենց հուզող թեմաների շուրջ, հնարավորություն տալով ինքնարտահայտվել ֆիլմարվեստի միջոցով։
Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով տարածել քաղաքային (ուրբանիզացված համայնքների) հիմնախնդիրների և սոցիալական, քաղաքական, բնապահպանական երևույթների հետ դրանց փոխկապակցվածության մասին գիտելիքները։ Միաժամանակ ծրագիրը խրախուսում է քննարկել ուրբանիզացիայի պատճառով առաջացող խտրականության, սեքսիզմի, հոմոֆոբոիայի, տրանսֆոբիայի և էկոլոգիական վնասները հասարակության շրջանում արվեստի միջոցով։
Դիմումներն ընդունվում են 2023թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը։
Մենթորության հատուկ նպատակները՝
- Ստեղծել մենթորության մեթոդաբանություն և իրականացման պլան երկամսյա ժամկետով և հաստատել այն ծրագրի թիմի հետ:
- Տրամադրել աջակցություն, ուղղորդում և օժանդակել ԼԳԲՏ+ երիտասարդների խմբին (մոտավորապես 5 անձ)՝ նրանց տեսանկարահանման աշխատանքների ընթացքում:
- Տեսաարտադրության վերաբերյալ սեմինարների և վորքշոփերի կազմակերպում և վարում, որոնք կներառեն սցենարի կազմման, նկարահանման տեխնիկաների, մոնտաժի և տեսապատմվածք ձևավորելու հմտությունների զարգացման թեմաները։
- Կարիքի դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն նկարահանումների, մոնտաժային աշխատանքների և տեսաարտադրության հետ կապված ցանկացած այլ գործողությունների շուրջ։
- Խթանել ներառական և ապահով միջավայր կրթաթոշակային ծրագրրի բոլոր մասնակիցների համար՝ պահպանելով բազմազանության, արդարության, ազատ ինքնաարտահայտման և հզորացման սկզբունքները:
- Տրամադրել հետադարձ կապ և առողջ ու կառուցողական քննադատություն մասնակիցներին՝ տեսանախագծերի վերաբերյալ և ծրագրային թիմին։
- Կազմել կատարված աշխատանաի մասին հաշվետվություն և տրամադրել հաջողված վերջնական տեսանյութերի արտադրությունը հավաստող ապացույց և հաշվետվություն։
Մենթորի թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Առնվազն 5 տարվա համադրողի փորձառություն
- Համապատասխան վիդեո սարքավորումների և ծրագրերի իմացություն:
- Համապատասխան մենտորային մեթոդաբանության և պլանի կազմման ունակություն։
- Հաշվետվություններ կազմելու ունակություն։
- Հաղորդակցման և մենթորական հմտություններ, երիտասարդների հետ կապ հաստատելու և ոգեշնչելու համար։
- Տարբեր երիտասարդների հետ աշխատելու ապացուցված փորձ, հատկապես արվեստային նախագծերի շրջանակներում։
- Զգայունություն ԼԳԲՏ+ երիտասարդության եզակի փորձառությունների նկատմամբ: Ոչ խտրական մոտեցում։
- Ներառական, ողջունելի և անվտանգ միջավայր ստեղծելու ունակություն։
- Արվեստագիտական ոլորտի և համայնքի հետ սերտ կապեր ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Առաջարկվող աշխատանքային պլանը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Անձի որակավորումը թույլ է տալիս իրականացնել առաջադրանքը,
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ առաջարկ։
Գնահատման չափանիշներ
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ․ նոյեմբերի 20-ը [email protected] էլ․ հասցեին ուղարկել առաջարկի փաթեթը, որը ներառում է՝
- Աշխատանքային պլան,
- Գնային առաջարկ,
- Ներգրավված անձի որակավորումը հավաստող ինքնակենսագրականը։
Այլ պահանջներ
- Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
- Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
- Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։