Skip to content Skip to footer

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Հաղորդակցման մասնագետ
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` հոկտեմբերի 1, 2021 թ․
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Մագիստրոսի կոչում և/կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի հաղորդակցության, լրագրության կամ համանման այլ ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության հանրային կապերի, լրագրության ոլորտում, ցանկալի է՝ ՀԿ հատվածում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • MS Office-ի և այլ ստանդարտ ծրագրերի իմացություն
  • Հանրային կապերի գիտելիքներ և սոցիալական մեդիա գրագիտություն
  • Մեդիա մոնիտորինգի գործիքների իմացություն
  • Համագործակցման, հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Պրոդուկտներ և պրոմո նյութերի մշակելու հմտություններ
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքային փորձ

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Կազմակերպության հանրային կապերի ռազմավարության և արտաքին հաղորդակցման պլանների մշակում և իրագործում
  • Կազմակերպության հաղորդակցման պլանի, բրենդինգային քաղաքականության մշակում և իրագործում
  • Կազմակերպության և գործընկերների արտաքին հաղորդակցության համակարգում և իրականացում, համագործակցության կապերի հաստատում և ամրապնդում
  • ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ կապի հաստատում, միջոցառումների լուսաբանում
  • Կազմակերպության գործունեության և արդյունքների տարբեր հարթակներում ներկայացում և լուսաբանում
  • Կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցությանն առնչվող նյութերի (հայտարարություններ, պաշտոնական դիրքորոշումներ, տարեկան հաշվետություններ, և այն) մշակում և տարածում
  • Մասնացություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցման մասնագետ»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: