Skip to content Skip to footer

Աշխատանք․ ծրագրի համակարգող

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Ծրագրի համակարգող
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` մարտի 1, 2022 թ․
Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Բարձրագույն կրթություն հանրային կապերի, հաղորդակցության, կառավարման կամ համանման այլ ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է ՀԿ ոլորտում
  • Հանրային կապերի գիտելիքներ, ծրագրի մշակման և կառավարման հմտություններ
  • Հաշվետվությունների կազմման և ծրագրի պլանավորման հմտություններ
  • Բյուջեի պլանավորման կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքի, կազմակերպչական և համագործակցման կարողություններ
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Ծրագրով նախատեսված աշխատանքային պլանի կազմում, իրականացում և թարմացում
  • Ծրագրային գործողությունների ճիշտ և ժամանակին իրականացում, ընթացքի վերահսկում
  • Ծրագրի բյուջեի տիրապետում, գնումների պլանավորում, վերահսկում և հաստատում սահմանված ծախսերը
  • Ծրագրային հանձնարարությունների բաշխում և գործողությունների պլանի կատարման մշտադիտարկում
  • Ծրագրային հաշվետվությունների կազմում և ժամանակին ներկայացում
  • Համայնքի հետ կապի հաստատում, մարզային այցելությունների իրականացում
  • Ծրագրով նախատեսված գործընկեր կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ կապի հաստատում
  • Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող պաշտոնի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. փետրվարի 21-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial