Աշխատանք․ բովանդակություն մշակող / խմբագիր
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Բովանդակություն մշակող / խմբագիր
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 6, 2023 թ․
Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Բարձրագույն կրթություն բանասիության և/կամ լրագրության ոլորտներում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական և համագործակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
- MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն
- Հոդվածներ գրելու և խմբագրելու հմտություններ
- Լրագրողական նյութեր պատրաստելու փորձ
- Հետազոտական և վերլուծական կարողություն
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքին կարող են դիմել ինչպես նոր ավարտած լրագրողները, այնպես էլ՝ ուսանողները։
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Հայերեն և անգլերեն տեքստային նյութերի (հոդվածներ, ամփոփագրեր, հաշվետվություններ, մամլո հաղորդագրություններ և այլն) պատրաստում, խմբագրական և սրբագրական աշխատանքների իրականացում
- Կայքում հրապարակվող և այլ տարածելի բովանդակության պատրաստում
- Տեքստերի ճշգրտության ապահովում, էթիկայի նորմերի պահպանում, տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական և ոճական ճշգրտության ստուգում
- Մասնակցություն մասնագիտական և սոցիալական միջոցառումներին՝ հոդվածների պատրաստման նպատակով
- Ըստ կարիքի՝ հոդվածների, հաշվետվությունների կամ այլ գրությունների խմբագրական աշխատանքների կատարում
- Մասնացություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող պաշտոնի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Խմբագիր»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: