Skip to content Skip to footer

Աշխատանք․ ֆոնդհայթայթման մասնագետ

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Ֆոնդհայթայթման մասնագետ
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` դեկտեմբերի 6, 2021 թ․
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Բարձրագույն կրթություն հանրային կապերի, հաղորդակցության, կառավարման կամ համանման այլ ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է ՀԿ ոլորտում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական և համագործակցման կարողություններ
  • Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն
  • Ծրագրերի մշակման և կառավարման հմտություններ
  • Հետազոտական, վերլուծական, պլանավորման հմտություններ
  • Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձ
  • Բյուջեի պլանավորման կարողություն

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Ֆոնդհայթայթման պլանի կազմում, թարմացում՝ համապատասխանեցնելով կազմակերպության ռազմավարական նպատակներին
  • Հավանական դոնորների քարտեզագրում և այլ ֆինանսավորողների բազայի կազմում, թարմացում
  • Դրամաշնորհային ծրագրերի մշակում, ծրագրային առաջարկների և դրամաշնորհային փաթեթների կազմում
  • Ֆոնդհայթայթման այլ տարբերակների իրականացում՝ միջոցառումներ, նախաձեռնություններ և այլն
  • Արտաքին կապերի հաստատում, հաղորդակցություն և բանակցությունների վարում
  • Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող պաշտոնի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Ֆոնդհայթայթման մասնագետ»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial