Skip to content Skip to footer

Աշխատանք․ համայնքային պատասխանատու

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Համայնքային պատասխանատու (2 հաստիք)
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
Աշխատավայրը՝ մարզեր, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Կրթությունը կամ վերապատրաստումը սոցիալական աշխատանք մասնագիտությամբ կամ օգնող ոլորտներում կդիտվի որպես առավելություն
  • Աշխատանքային փորձը սոցիալական աշխատանքի, օգնող կամ հաղորդակցության ոլորտներում կդիտվի որպես առավելություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Մարզային գրասենյակի համայնքային աշխատանքի իրականացում ու խորհրդատվության տրամադրում
  • Մարզային գրասենյակի թիմի համակարգում, ադմինիստրատիվ աշխատանքներին աջակցություն
  • Միջոցառումների, խմբային աշխատանքների պլանի մշակում և իրականացում, մասնակցություն, հրապարակումների տարածում
  • Շահառուների համակարգում և նրանց հետ կապի պահպանում
  • Թեժ գիծ ծառայության համակարգում, կարիքի դեպքում զանգերի փաստաթղթավորում և շահառուների ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ
  • Մասնացություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ ծառայության տեսակի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Համայնքային պատասխանատու»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial