Skip to content Skip to footer

Աշխատանք․ Տեսանյութ նկարահանող

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` Տեսանյութ նկարահանող
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանում)
Աշխատաժամանակը՝ ըստ կողմերի համաձայնության
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն կամ վերապատրաստում
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Անիմացիայի, գրաֆիկ դիզայնի, տեսանյութերի մոնտաժման ծրագրերի իմացություն
  • Տեսանկարահանման սարքավորումների կիրառման փորձ
  • Տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացություն
  • Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման հմտություններ

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Կարճ թեմատիկ տեսանյութերի նկարահանում, մոնտաժի իրականացում
  • Անիմացիոն, գրաֆիկ նյութերի պատրաստում
  • Կազմակերպության միջոցառումների նկարահանում, լուսանկարահանում, գրաֆիկական դիզայնի կատարում
  • Տեսանյութերի կոնցեպտների, սցենարների մշակում
  • Տեսախցիկների կիրառման, նկարահանման ձայնային, լուսավորության, տեղադրման ապահովումը
  • Տեխնիկական սարքավորումների շահագործման և սպասարկման, ծրագրային, համակարգչային այլ աշխատանքների իրականացում
  • Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ պաշտոնի հետ կապված այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)` հայերեն կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաև նախկինում կատարված աշխատանքների մի քանի օրինակ հղում [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև 2022 թ․-ի մարտի 28-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Տեսանյութ նկարահանող»:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: