Skip to content Skip to footer

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ծառայության տեսակը` Կազմակերպության գործունեության ծրագրային և ֆինանսական հաշվետվության պատրաստում
Ծառայության տրամադրման ժամկետը՝ ըստ կողմերի պայմանավորվածության (պայմանագրային)
Ծառայության տրամադրման վայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Բարձրագույն կրթություն մարդու իրավունքների կամ այլ հարակից ոլորտներում
  • Հասարակական կազմակերպություններում վճարովի կամ կամավոր աշխատանքի փորձառություն
  • Զեկույցներ, հաշվետվություններ պատրաստելու փորձառություն
  • Հայերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց տիրապետում

Դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Ծառայության հիմնական նկարագիրը
  • Կազմակերպության գործունեության ուսումնասիրում
  • Կազմակերպության ծրագրային և ֆինանսական հաշվետվության պատրաստում (հայերեն)
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ` հայերեն կամ անգլերեն լեզուներով և նշված ծառայության գնառաջարկը [email protected] էլ․ հասցեին մինչև 2023 թ․-ի հոկտեմբերի 10-ը ներառյալ։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Հաշվետվության պատրաստում»:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial