Զեկույցի պատրաստման աշխատանքի հայտարարություն
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Աշխատանք՝ Մարդու իրավունքների իրավիճակի զեկույցի մշակում
Տևողությունը՝ կարճաժամկետ (պայմանագրային)
Աշխատանքի սկիզբը` փետրվարի 15, 2023 թ․
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 10, 2023 թ․
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, կրթություն մարդու իրավունքների կամ առնչվող ոլորտներում
- Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքային կամ կամավորական փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Վերլուծությունների և զեկույցների կազմման կարողություն կամ փորձ
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Կազմել «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022 թ. ընթացքում» տարեկան զեկույցը հայերեն լեզվով
- Օգտվել կազմակերպության կողմից արձանագրված իրավախախտումների փաստաթղթերից
- Համագործակցել և համաձայնեցնել զեկույցի կազմման աշխատանքները կազմակերպության համապատասխան աշխատակիցների հետ
- Խմբագրել ըստ առաջարկվող փոփոխությունների և մեկնաբանությունների
- Սրբագրել վերջնական զեկույցի տեքստը
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք մինչև ս․ թ․փետրվարի 10-ը ներառյալ v[email protected] էլ․ փոստի հասցեին կարող են ուղարկել իրենց
- ինքնակենսագրականը (CV),
- նախկինում կատարված աշխատանքների հղումներ, եթե առկա են,
- գնառաջարկ,
Նամակի վերնագրում նշել «Տարեկան զեկույց»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի։