ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է տվյալների բազա մշակող մասնագետներ կամ ընկերություններ կազմակերպության համար տվյալների բազա ստեղծելու համար՝ հիմնվելով կազմակերպության կարիքների վրա։
Տեխնիկական առաջադրանքի առաջարկ կարող են ներկայացնել ծրագրավորող կամ թվային ոլորտի հետ առնչվող ընկերություններ կամ անհատներ։
Հայտարարությունը բաց է 2023թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 15-ը։
Տեխնիկական աջակցությունը իրենից ենթադրում է՝
- Ստեղծել անվտանգ տվյալների բազա՝ պաշտպանելու շահառուների տեղեկատվությունը, ներքին տվյալները և դեպքերը։
- Բազան պետք է հնարավորություն ընձեռի աշխատակիցներին մուտքագրել տեղեկություններ մարդու իրավունքների իրավախախտումների մասին, ինչպես նաև տրված խորհրդատվությունների քանակի և ուղղորդումների մասին։
- Բազան պետք է ունենա շահառուների և կազմակերպության այցելուների մասին տեղեկությունների անվտանգ և գաղտնի կոդավորման համակարգ։
- Վերջնականացնել անվտանգ տվյալների բազայի մշակումը` ապահովելով, որ այն համապատասխանի հաստատված անվտանգության ստանդարտներին։
Տեխնիկական առաջադրանքի տևողությունը՝ վեց ամիս է:
Կարևորագույն պահանջ է, որ ստեղծվի պահանջներին համապատասխան տվյալների բազա, որը կլինի անվտանգ, հեշտ կիրառելի մասնագետների համար։
Գնահատման չափանիշներ
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ․ դեկտեմբերի 15-ը [email protected] էլ․ հասցեին ուղարկել առաջարկի փաթեթը, որը ներառում է՝
- Աշխատանքային պլան,
- Գնային առաջարկ,
- Ներգրավված անձի/ անձանց որակավորումը և ինքնակենսագրականները,
- Նախկին աշխատանքների պորտֆոլիո:
Հայաստանի օրենսդրությամբ առաջադրանքը կատարելու օրինական իրավունքի ապացույց՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար։
Ֆինանսական առաջարկը, առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ ցանկացած ծախս և փորձագետի կամ փորձագետների վճարներն ազատված չեն ԱԱՀ-ից: Առաջադրանքի կատարման համար պայմանագիրը կնքելուց հետո որևէ հավելյալ վճարներ չեն կարող իրականացվել պատվիրատուի կողմից, այսինքն պայմանագրում նշված բյուջետային ծախսերը հավելման ենթակա չեն։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Առաջարկվող աշխատանքային պլանը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Անձնակազմի կամ անհատ մասնագետի որակավորումը կարող է իրականացնել առաջադրանքը,
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ առաջարկ։
- Այլ պահանջներ
Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։