ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ծառայության տեսակը` Տեսանյութի նկարահանում
Ծառայության տրամադրման ժամկետը՝ 1 ամիս (պայմանագրային)
Ծառայության տրամադրման վայրը՝ Երևան, Հայաստան
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն կամ վերապատրաստում
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Անիմացիայի, գրաֆիկ դիզայնի, տեսանյութերի մոնտաժման ծրագրերի իմացություն
- Տեսանկարահանման սարքավորումների կիրառման փորձ
- Տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացություն
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման հմտություններ
- Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Տեսանյութի նկարահանման ծառայության հիմնական նկարագիրը
- Կարճ թեմատիկ տեսանյութերի նկարահանում, մոնտաժի իրականացում
- Անիմացիոն, գրաֆիկ նյութերի պատրաստում
- Տեսանյութերի կոնցեպտների, սցենարների մշակում
- Տեսախցիկների կիրառման, նկարահանման ձայնային, լուսավորության, տեղադրման ապահովումը
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք, անհատ ձեռներեցները կամ կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) կամ կազմակերպության փորձառության նկարագիրը (իրավական անձանց դեպքում)` հայերեն կամ անգլերեն լեզուներով՝ ներառյալ նախկինում կատարված աշխատանքների մի քանի օրինակի հղումներ, և նշված ծառայության գնառաջարկը (մեկ տեսանյութի պատրաստման համար) [email protected] էլ․ հասցեին մինչև 2023 թ․-ի հոկտեմբերի 10-ը ներառյալ։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Տեսանյութի նկարահանում»: