ԼԳԲՏ անձինք նամակներ են գրել իրենց ընտանիքներին։ Կազմակերպության կամավորներն ընթերցել են այդ նամակները և պատրաստել հոլովակներ։ Ներկայացնում ենք նամակներն առանց փոփոխության։

Բարև, մամ։

Կզարմանաս երևի, որ քեզ գրում եմ, այլ ոչ թե ասում, բայց շատ բան կա իմ կյանքում, որ ասել չեմ կարա, ստիպված եմ գրելու։ Հուսով եմ մի օր կկարենամ։

Քեզ պետք ա խնդրեմ, որ դու էլ գրես պատասխանը, այլ ոչ թե ասես, որովհետև չեմ կարա հիմա հետդ խոսամ։

Շատ եմ մտածել էս քայլը անելուց առաջ ու վստահ եմ, որ կգնահատես անկեղծությունս, դու միշտ էլ սիրել ես իմ անկեղծութունը։ Բայց էսքան ժամանակ մի բան չես իմացել։ Թաքցրել եմ, խաբել, թե ուրիշ բան դա էական չի, այլ էականն էնա, որ դու չես իմացել դրա մասին։

Ենթադրում եմ չնայած միշտ էլ  իմացել ես, ախր ոնց կարաս չիմանաս, որ երեխուդ խանգարումա մի մեծ բան։ Խանգարումա ոչ թե ում սիրելը, այլ հենց սիրելը։ Էս քաղաքում շատ ժամանակ սերը չի հասկացվում ու գնահատվում, ու դա շատ դժվարություններա առաջ բերում։

Հա մամ․ ես տարբեր եմ, ես սիրում եմ համ տղաների համ աղջիկների, ինձ երկուսն էլ շատ հաճելի ա, անչափ։ Շատերն ասում են, որ ես չեմ կարում կողմնորոշվեմ, բայց ախր դա սուտ ա։

Հլը պատկերացրու, որ դու սիրեիր մենակ նարինջ, ու խնձոր չսիրեիր։ Վատ կլիներ չէ՞։  Այ նույն ձև էլ իմ մոտ ա, ես երկուսին էլ կարամ սիրեմ։  Ու ախր բան չի փոխվում է, որովհետև ես մեկա սիրում եմ։ Մեկա նույն մարդն եմ։

Մամ  չգիտեմ հիմա քեզ ոնց ես զգում, բայց ես շատ վատ եմ զգում ինձ, շատ մենակ, նեղված, լքված։ Երբ պատկերացնում եմ, որ նեղվելու ես կարդալուց, ես էլ եմ նեղվում։ Բյաց վստահ եմ, որ հետո ամեն ինչ լավ ա լինելու, որովհետև հիշում եմ թե ինձ ինչքան ես սիրում, հիշում եմ, որ ասում էիր ինչ էլ լինի մեկա դու իմ կողքին կլինես։

Ես հավատում եմ քեզ, մամ։